Հասմիկ Պողոսյան. Գրախանութները փակվում են, որովհետև ընթերցող չկա

16:26 06/02/2012 » Մշակույթ

Հասմիկ Պողոսյան. Գրախանութները փակվում են, որովհետև ընթերցող չկա

«Այսօր մեր առաջնահերթ խնդիրն է` կարողանանք մեր երեխաների, երիտասարդների շրջանում ներմուծել գրքի հմայքը, իսկ թե ինչը կնպաստի դրան` էլեկտրոնային ռեսուրսները, թե գրախանութները, երկրորդական են»,- ասուլիսում նման տեսակետ հայտնեց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` պատասխանելով այն դիտարկմանը, թե Երևանում գրախանութերը բավականին քիչ են` այն դեպքում, երբ նշվում է Հայ գրատպության 500-ամյակն ու Երևանը շուտով կրելու է գրքի մայրաքաղաք տիտղոսը:

Նա ասաց, որ գրախանութները փակվում են, որովհետև գիրք գնող չկա, այսինքն` ընթերցող չկա: «Մեր խնդիրն է մեծացնել գիրք կարդացողների թիվը, մարդկանց մոտ հետաքրքրություն առաջացնել դեպի գիրքը»,- ասաց նա: Նախարարը նշեց, որ այլ երկրներում էլ գրախանութներ փակվում են, գրախանութներից շատ քչերն են գրքեր գնում: Նրա կարծիքով, գրախանութները չպետք է մեկուսացված լինեն, այլ սուպերմարկետներում էլ պետք է լինեն գրքերի վաճառքի կետեր:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց