«Նովայա վոլնա»-ն լքում է Յուրմալան

17:54 08/02/2012 » Աշխարհում

«Նովայա վոլնա»-ն լքում է Յուրմալան

«Նովայա վոլնա» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթն այլևս չի անցկացվելու Յուրմալայում: Այս մասին հայտարարել է փառատոնի ժյուրիի համանախագահ Իգոր Կրուտոյը, հաղորդում է «Իտառ-Տասսը»:

«Մեր համագործակցությունը` որպես «Նովայա վոլնա» մրցույթի կազմակերպիչներ, Յուրմալայի քաղաքային իշխանության հետ հասել է կրիտիկական կետի: Ես` մրցույթը ապագայում Յուրմալայում կազմակերպելու հնարավարություն այլևս չեմ տեսնում: Այդ իսկ պատճառով մոտ ժամանակներս մենք կքննարկենք աշխարհի մեկ այլ քաղաքում մրցույթն անցկացնելու հարցը»,- ասել է Ի. Կրուտոյը:

Նախօրեին, ժյուրիի մեկ այլ համանախագահ` Ռայմոնդ Պաուլսը, նույնպես հայտարարել էր, որ երաժշտական փառատոնն այլևս չի անցկացվելու Յուրմալայում: «Փառատոնի կազմակերպիչները չեն կարողացել ընդհանուր լեզու գտնել լատվիական կողմի հետ»,- ասել է կոմպոզիտորը` նշելով, որ դա իր համար անակնկալ չէր, քանի որ «ամեն ինչ դրան էր տանում»:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց