«Արտույտների Ագարակը» գրքի հեղինակը կհանդիպի հայ ընթերցողի հետ
Ապրիլի 24-ին «Զանգակ» գրատանը տեղի կունենա աշխարհառչակ գրող բոլորիս հայտնի «Արտույտների Ագարակը» գրքի հեղինակ Անտոնիա Արսլանի հանդիպումը հայ ընթերցողի հետ: Այդ մասին տեղեկացնում են «Զանգակ» հրատարակչության հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Արտույտների Ագարակը» գիրքը թարգմանվել է 18 լեզուներով և ամբողջ աշխարհում իրացվել է հսկայական տպաքանակներով: Միայն Իտալիայում, որտեղ հայ համայնքն ընդամենը շուրջ 2000 է, սպառվել է գրքի ավելի քան 300.000 օրինակ: Անտոնիա Արսլանի «Արտույտների Ագարակը» գրքի 2-րդ մասը՝ «Զմյուռնիայի ճանապարհը» գրքի հայերեն թարգմանությունը (թարգմանիչ՝ Սոնա Հարությունյան) «Զանգակ» հրատարակչությունը հրատարակել է 2011-ին: Այժմ «Զանգակը» վերահրատարակում է գրքի առաջին մասը:
Հանդիպման շրջանակներում կենդանի շփման ձևաչափով կներկայացվեն և կքննարկվեն Անտոնիա Արսլանի նաև այլ ստեղծագործություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ