Մշակույթ 16:04 23/05/2012

Կարեն Դեմիրճյան-80. «Հաջող սերունդների համար Կարեն Սերոբիչը թող լինի վարակիչ օրինակ»

«Կարեն Դեմիրճյանն երևույթ էր հայ տարեգրության մեջ ու թողեց այդ տարեգրության մեջ լուսավոր էջեր: Թող լույս իջնի նրա շիրիմին, մենք նրանք միշտ կհիշենք ու դասեր կստանանք»,- Ազգային գրադարանում պետական և կուսակցական գործիչ, Հայաստանի Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան 80-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթի ժամանակ ասաց Դոնարա Հարությունյանը, ում Կ. Դեմիրճյանը 1979 թվականին նշանակել էր Գյումրիի կենտկոմի առաջին քարտուղար:

Նա միջոցաման ներկաներին, որոնց թվում էին նաև Կարեն Դեմիրճյանի կինը` Ռիմա Դեմիրճյանը, նրանց որդին` Ստեփան Դեմիրճյանը, նրա ժամանակակից  քաղաքական գործիչներ, հետաքրքիր դեպքեր պատմեց, որոնց մասնակից եղել է հենց Կարեն Դեմիրճյանը, միաժամանակ նշելով` «Երջանիկ եմ, որ հնարավորություն եմ ունեցել աշխատել ու ճանաչել այդ անձնավորությանը: Շատ բաներ եմ սովորել նրանից: Ավանդապաշտ անձնավորություն էր: Ճիշտ, բանիմաց, շիտակ ղեկավար էր, գեղեցիկի, գրականության, արվեստի նկատմամբ զարմանալի վերաբերմունք ուներ»:

Դ. Հարությունյանը ներկայացրեց նաև, թե Կ. Դեմիրճյանի քարտուղարության տարիներին ինչ մշակութային օջախներ են կառուցվել Գյումրիում. «Դժվար էր այդ տարիներին ինչ-որ բան կառուցել, վերանորոգել, բայց գեղեցիկի, մշակույթի նկատմամբ նրա սերը թույլ էր տալիս հաղթահարել ամեն դժվարություն: Որևէ շինություն կառուցելիս` նա ասում էր` ամեն ինչ լինի գեղեցիկ` գումարների մասին մի մտածեք: Նա այն ղեկավարներից էր, որ տաշի-տուշի չէր սիրում, այլ որևէ հոբելյանի առիթով հանձնարարում էր կառուցել որևէ մշակութային օջախ»: Դ. Հարությունյանը նրան բնութագրելիս ասաց` ժպտում էր հոգով, սրտանց, բարի էր, թունազրկված, իսկ այդ ամենը նրա` գրականության, արվեստին, գիտությանը մոտ լինելու հետևանք էր:
Նա հետ աշխատած Արտակ Սարգսյանի խոսքով, Կարեն Սերոբիչը մեծ ու անգնահատելի գործունեություն է ծավալել, որի արդյունքում զարգացավ տնտեսությունը, արդյունաբերությունը, մշակութային կյանքը, գիտությունը: «Թող մեզ ղեկավարեն այնպիսի մարդիկ, ովքեր կցանկանան նմանվել Կարեն Սերոբիչին»,- ընդգծեց նա:

Ազգագրագետ Վերժինե Սվազյանն էլ նշեց. «Ինչքան տարիներն անցնում են, նրա անփոխարիանելի կերպարն ավելի վսեմ, անկրկնելի է դառնում: Նա բացառիկ էր: Նա օծվեց թագավոր, որովհետև նրան սիրում էր ժողովուրդը, քանի որ տեսնում էր, որ Հայաստանն օրեցօր առաջ է գնում: Համեստ, մարդկային, անմիջական անձնավորություն էր, փոքրի հետ փոքր էր, մեծի հետ` մեծ: Կարեն շինարար` իր տիտողն է, բրենդն է: Հաջող սերունդների համար Կարեն Սերոբիչը թող լինի վարակիչ օրինակ»:
Դեմիրճյանի անվան դպրոցի տնօրեն Երվանդ Սարգսյանի խոսքով, Կարեն Դեմիրճյանն կենդանության օրոք լեգենդ դարձավ ու հենց կենդանության օրոք նրան տրվեց ամենամեծ գնահատականը` ժողովուրդը նրան սիրեց, գնահատեց. «Կարեն Դեմիրճյանը գալիք սերունդների համար կարող է դառնալ օրինակ»:

Հայաստանի ազդային գրադարանի փոխտնօերն Ռաֆիկ Ղազարյանն ասաց, որ գրադարանը նույնպես Կ. Դեմիրճյանի անունը պահում է պատվով, քանի որ իր կարևոր դերակատարումն է ունեցել նաև գրադարանի գործունեության մեջ, հատկապես ծննդյանի թվականի պետականորեն ճանաչման գործում. «Ասում էին գրադարանը հիմնադրվել է Հայաստանի առաջին հանրապետությն օրոք, ասում էին` խորհրդային շրջանում: Սրանք էլ ճիշտ են, բայց առավել ճիշտն այն է, որ մեր գրադարանի պատմությունը 1832 թվականից է սկսվում: Նրա ջանքերի շնորհիվ գրադարանը 150-ամյակի առիթով պարգևատրվեց ժողովուրդների բարեկամության շքանշանով, ու նա իր ձեռքերով մինչև օրս աչքի լույսի պես պահվող այս դրոշի վրա նա փակցրեց այդ շքանշանը»:

Դոնարա Հարությունյանը վերջում հիշեց նաև Սիլվա Կապուտիկյանի խոսքերը. «Կարեն Սերոբիչն ավելի է, քան ժողովրդի սիրեցյալը, Կարեն Սերոբիչն ավելին է, քան կուսակցության առաջին քարտուղարը, Կարեն Սերոբիչն ավելին է, քան Կարեն շինարարը, Կարեն Սերոբիչն ավելին է, քան Ազգային ժողովի նախագահը, Կարեն Սերոբիչն ավելին է, քան ինքը:
Նշենք, որ Կարեն Դմիրճյանի 80-ամյակը լրացել է ապրիլի 17-ին: Տարին հայտարարված է հոբելյանական, ու նախատեսված են մի շարք միջոցառումներ:

Կարեն Սերոբի Դեմիրճյանը ծնվել է 1932 թվականի ապրիլի 17-ին, Երևանում: 1949 թ. ընդունվել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը, որը գերազանցությամբ ավարտել է 1954 թ.` ստանալով ինժեներ-մեխանիկի մասնագիտություն: Կ. Դեմիրճյանն իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1954 թ. Լենինգրադի պաշտպանական գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, որտեղ եղել է կոնստրուկտորական խմբի ղեկավարը: Կ. Դեմիրճյանը եղել է կոմունիստական կուսակցության անդամ, իսկ 1974 – 1988 թվականներին եղել է Խորհրդային Հայաստանի առաջին քարտուղար: 1999-ին նա դառնում է ՀՀ ԱԺ նախագահ, սակայն հենց նույն տարվա հոկտեմբերի 27-ին դառնում է ոճրագործության զոհ: Հետմահու նրան շնորհվել է Հայաստանի Ազգային Հերոսի կոչում և Հայրենիքի շքանշան:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:11
Սկսվել է ռուսական խաղաղապահների դուրսբերումը Արցախի տարածքից
Սկսվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերման գործընթացը։ Այս մասին հյտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
23:37
Փաստաբան. Արդեն պետք է հարցաքննված լինեին զույգով միզող ոստիկանները
Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է. «Ոստիկանության հայտարարությունը Սամվել Վարդանյանին խոշտանգելու փաստով ծառայողական քննություն...
Աղբյուր` Panorama.am
22:58
Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին. «Թաթոյան» հիմնադրամ
«Թաթոյան» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է «Երեկ ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորի և քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
22:34
Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
22:21
Վարդանյանի վրա հարձակումը՝ քաղաքական հաշվեհարդար ոստիկանների օգտագործմամբ. ՔԻՀԿ
Քաղաքական հաշվեհարդար՝ ոստիկանների օգտագործմամբ։
Աղբյուր` Panorama.am
21:57
Ոսկեպարցիները սկսել են Գլխավոր դատախազություն` պետական դավաճանության կասկածով դիմումի ներկայացման գործընթացը
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնը սկսել է ՀՀ Գլխավոր դատախազություն` պետական դավաճանության կասկածով  դիմումի...
Աղբյուր` Panorama.am
21:45
Տիգրան Ավինյանի որոշումներով 22 ավտոտնակ կքանդվի. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնա Հայկ Կոստանյանը գրում է. « Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան որոշումներով Շենգավիթ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Թբիլիսիում տեղի է ունեցել ընդհարում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև
Թբիլիսիում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև քաշքշուկ է սկսվել Վրաստանի խորհրդարանի ծառայողական մուտքի մոտ, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
21:14
Կորած ՄԻՊ-ի փնտրտուքները շարունակվում են. մտահոգ քաղաքացիները կարող են միանալ որոնողական աշխատանքներին
AntiFake.am-ի ներկայացուցիչներն ու այլ քաղաքացիներ տեսանյութեր են տարածում ֆեյսբուք սոցիալական ցանցում` ցույց տալով, թե ինչպես են...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ձերբակալվածին դիմակներով առևանգողների բանդան տեղյակ է չէ՞, որ մի օր իրենց անունները տալու են․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ոստիկանությունը մասնագիտական տոն է՞ նշում, որն է՞ այդ...
Աղբյուր` Panorama.am
20:57
Ոստիկանության օրվա առթիվ ոստիկանությունը խայտառակ եղավ. Աթանեսյան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ոստիկանության օրվա առթիվ ոստիկանությունը խայտառակ եղավ իր պահպանության տակ...
Աղբյուր` Panorama.am
20:38
Սա կազմակերպվել է հենց ՔՊ-ի կողմից՝ ոստիկանության մասնակցությամբ․ փաստաբան
«Այս պահին մենք տալիս ենք մամուլի ասուլիս՝ մանրամասն դետալներով, սա ավելի քան հիմք է, որպեսզի քրեական վարույթ նախաձեռնվի։ Մենք դեռ այսօր...
Աղբյուր` Panorama.am
20:13
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Արարատի մարզի Ոստան գյուղում «Ջակոմո» ընկերությունը հիմնադրել է արևային ջրատաքացուցիչների եզակի արտադրություն։ Այս մասին տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
19:49
Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի և հավաքների ազատության նկատմամբ ոտնձգությունները․ ԱԺ խմբակցություններ
ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել․ «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Նման բան հնարավոր է լսել Բաքվի բանտում գերություն վերապրած անձից՝ վերադառնալու հետո․ փաստաբանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին
 «Մի տեսակ խորհրանշական ստացվեց, քանի որ այսօր ոստիկանական ծառայողի օրն է։ Այս դեպքից հետո, անուղղակի, միջնորդավորված տարբեր...
Աղբյուր` Panorama.am
19:03
Տեղի է ունեցել սահմռկեցուցիչ հանցագործություն․ փաստաբան
«Երեկ կեսգիշերին մոտ տեղի է ունեցել մի աննախդեպ բան, որը ՀՀ ներկայիս իշխանությունների, ռեժիմի հետագա դեգրադացիայի մասին է խոսում և...
Աղբյուր` Panorama.am
18:45
Արարատ Միրզոյանը կհանդիպի Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ
Ապրիլի 17-18-ին Արարատ Միրզոյանն այցով գտնվելու է Սաուդյան Արաբիայի Թագավորությունում. 2023թ. նոյեմբերին երկու երկրների միջև դիվանագիտական...
Աղբյուր` Panorama.am
18:34
Պռոշյան գյուղում տեղի են ունենալու պայթեցման աշխատանքներ, փակվելու է մայրուղին
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են․  «Հարգելի՛ քաղաքացիներ, ապրիլի 17-ին՝ ժամը 10։40-ից մինչև 11։20-ն ընկած...
Աղբյուր` Panorama.am
18:23
2023 թ․-ի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարատուներին տեղեկացնում է, որ հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 53 հոդվածի  6-րդ մասը և հաշվի...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիայի ԱԳՆ-ն հաքերներով է համալրում ՏՏ աշխատակիցների իր թիմը
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ՏՏ անձնակազմ հավաքագրելու մասին: Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ անձնակազմի համար նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
17:58
Տեղի ունեցածը բեսպրեդել է. Թագուհի Թովմասյանը մանրամասներ է պատմում Սամվել Վարդանյանի խոշտանգումից
«Քիչ առաջ ԱԺ մի խումբ պատգամավորների հետ տեսակցեցի ոստիկանական բանդայի թողտվությամբ (կամ հենց նրանց կողմից) ծեծի ենթարկված քաղաքացի Սամվել...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը»
monumentwatch.org կայքը գրում է, որ ադրբեջանական կողմը քանդել է երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և դրանից վեր գտնվող պատկերաքանդակը։
Աղբյուր` Panorama.am
17:45
Մենք Հայաստանը դիտարկում է որպես հարթակ, որի միջոցով կարող ենք ելք ունենալ ԵԱՏՄ շուկա. Իրանի դեսպան
«Իրանի և Հայաստանի միջև առևտուրը, տնտեսությունը մեկը մյուսին լրացնում է։ Առևտուրը զարգացնելու համար Հայաստանի հետ մի քանի ծրագիր...
Աղբյուր` Panorama.am
17:38
80 հազար տոննա կարտոֆիլի ավելցուկ ունենք, գյուղացին կիլոգրամը 25 դրամով վաճառում է որպես անասնակեր. Բերբերյան
Չնայած հրապարակվել էր վիճակագրական տվյալներ, ըստ որոնց՝ նախորդ տարի Հայաստանում ավելի քիչ կարտոֆիլ է արտադրվել՝ այսօր հանրապետության տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:30
Կտրականապես դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը.Հայաստանում Իրանի դեսպան
«Մեր կարմիր գծերը չեն փոխվել»,- ասուլիսում ասաց  Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով հարցին, ո՞րոնք են Իրանի...
Աղբյուր` Panorama.am
17:24
ՃՏՊ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 16-ին, ժամը 14։30-ին ահազանգ է ստացվել, որ Հայկավան-Բամբակաշատ...
Աղբյուր` Panorama.am
17:09
Ղարաբաղյան 2–րդ պատերազմում հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով. ՀՀ–ում Իրանի դեսպան
«Ի տարբերություն մանկասպան սիոնիստական ռեժիմին, մենք ոչ մի քաղաքացիական կենտրոններ չենք թիրախավորել: Մեր գրոհները շատ խելամիտ ու դիպուկ...
Աղբյուր` Panorama.am
17:06
Առաջիկա օրերին սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում
Երևանում ապրիլի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:46
Թասմագամբետով. ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության հարցում հստակությունը ձեռնտու կլինի բոլորին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը NEWS.ru-ին տված հարցազրույցում հաստատել է, որ Երևանն իսկապես կրճատել է իր գործունեության շրջանակը...
Աղբյուր` Panorama.am
16:42
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրատապ գրություն է ուղարկել ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին և պատրաստում է գրություններ իր միջազգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց ԲԴԽ նախագահի պսևդո գաղափարից
15:13 16/04/2024

Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց ԲԴԽ նախագահի պսևդո գաղափարից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}