Հորդանանում ներկայացվելու է հայկական մշակույթը

19:55 16/06/2012 » Մշակույթ

Հորդանանում ներկայացվելու է հայկական մշակույթը

Հունիսի 24-30-ը Հորդանանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր, որի շրջանակներում կիրականացվեն մի շարք միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, գալա համերգ, դասախոսություն: Մշակույթի օրերի համատեքստում կստորագրվի նաև «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Հորդանանի Հաշեմիական Թագավորության միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր: Հորդանանում Հայաստանի մշակույթի օրերին կմասնակցի ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:

Հիշեցնենք, որ այս ամսվա ընթացքում ՀՀ մշակույթի նախարարությունը արտերկրում նախաձեռնել է նաև այլ միջոցառումներ: Հունիսի 12-ին Ամստերդամում բացվել է Հայ գրատպության 500- ամյակին նվիրված ցուցահանդես, որին մասնակցել է նաև ՀՀ մշակույթի նախարարության պատվիրակությունը` ի դեմս Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տ. Զարգարյանի և Ե. Քոչարի թանգարանի տնօրեն Լ. Քոչարի: Ցուցադրվել են Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ-Մատենադարանի, Հայաստանի ազգային գրադարանի և Ե. Քոչարի թանգարանի ցուցանմուշները, ինչպես նաև հայ գրատպությանը նվիրված գրքեր և ձեռնարկներ՝ Ամստերդամի գրադարանների պահոցներից:

Իսկ նախօրեին Աստանայում մեկնարկել է «Եվրասիական մշակույթը նոր աշխարհում» խորագրով համաժողով հայաստանյան պատվիրակության մասնակցությամբ, որի կազմում ընդգրկված են Ա. Երնջակյանը, Ա. Խզմալյանը, Խ. Աբրահամյանը, Հ. Սիմոնյանը, Վ. Դևրիկյանը:


 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց