Ա. Մազմանյան. «Ես եմ» ֆիլմով ես հպարտանում եմ

14:14 09/07/2012 » Մշակույթ

Ա. Մազմանյան. «Ես եմ» ֆիլմով ես հպարտանում եմ

«Ոսկե ծիրան» երևանյան 9-րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» խաղարկային մրցութային ծրագրում ներկայացված «Ես եմ» ֆիլմը նկարահանվել է 28-օրում ու ստեղծվել է այնպիսի ֆիլմ, որի մասին երազել են շատերը: Այս մասին ասուլիսում ասաց ֆիլմի պրոդյուսեր Արմեն Մազմանյանը: «Այսօր իրականության, ազգի, պետության, բանակի մասին պատկերացումը շատ խայտաբղետ է: Արվեստը իրական կյանքի արտատպումը չէ, այլ իրականության վերարտադրումն է` ներկայացնելով այն խնդիրները, մեսիջները, որ անհրաժեշտ է»,- ասաց նա` ընդգծելով. «Ստեղծվեց մի ֆիլմ, որի համար ես հպարտանում եմ»:

Ֆիլմը պատմում է մի տղայի մասին, որը գնում է պարտադիր զինվորական ծառայության և նպատակ ունի դրանից հետո ամուսնանալ ընկերուհու հետ ու մեկնել քեռու մոտ` արտերկիր մշտական բնակություն հաստատելու: Սահմանամերձ զորամասում սկսվում է տղայի բանակային կյանքը:

Սցենարի հեղինակ Կարեն Բաբաջանյանն ասաց, որ որպես դեբյուտանտներ, մեծ էր պատասխանատվությունը նման ֆիլմ նկարելու առաջարկն ընդունելով, բայց արձագանքները, դիտելիությունը ցույց է տալիս, որ հաջողել են:

Ա. Մազմանյանը վստահություն հայտնեց, որ ֆիլմը թողել է հետք ու մեջբերեց իր ուսանողներից մեկի խոսքը ֆիլմը դիտելուց հետո` «փոշմանեցի, պետք է գնայի բանակ ու նոր գայի սովորելու»: «Սա նշանակում է, որ ֆիլմը ինչ-որ միլիմետրով օգկատար է եղել, բայց մի ֆիլմով գարուն չի գա»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց