Ֆիլադելֆիայում համերգի ժամանակ Սերժ Թանկյանը կրել է Թեղուտի շապիկը

16:56 03/08/2012 » Մշակույթ

Ֆիլադելֆիայում համերգի ժամանակ Սերժ Թանկյանը կրել է Թեղուտի շապիկը

Այսօր Ֆիլադելֆիայում «System of a Down» ռոք խմբի համերգին բնապահպան ակտիվիստ Սերժ Թանկյանը կրել է Թեղուտի շապիկը, ի պաշտպանություն Թեղուտի փրկության: Այդ մասին տեղեկացնում է Թեղուտի պաշտպանությամ հանդես եկող խումբը:
«Թող ողջ աշխարհը իմանա, ԹԵՂՈՒՏԸ ՀԱՆՔ ՉԻ ԴԱՌՆԱ», -ասված է խմբի տարածած հաղորդագրության մեջ:

Խումբը նաև տեղեկացնում է, որ շուտով Թանկյանը հանդես կգա վիդեո հաղորդագրությամբ` ի պաշտպանություն Թեղուտի:

Հիշեցնենք, որ գրեթե մեկ տարի առաջ Հայաստան կատարած այցելության ժամանակ Սերժ Թանկյանը այցելել էր Լոռի, եղել Թեղուտի անտառում և իր պաշտոնական կայքէջում գրել տպավորությունների մասին. «Ես ցնցված էի տեղի բնությամբ, փարթամ անտառներով, գետերով և գյուղական բնակավայրերով: Թեղուտի անտառն հենց այս տարածքում է, որը կարող է ամբողջությամբ ավերվել հանքարդյունաբերության արդյունքում, եթե այն չդադարեցվի»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց