Մադոննան հետաձգել է գլխավոր փորձը Կիևով զբոսնելու համար

12:08 04/08/2012 » Մշակույթ

Մադոննան հետաձգել է գլխավոր փորձը Կիևով զբոսնելու համար

Կիևում զբոսնելու և Կիևին ծանոթանալու համար Մադոննան հետաձգել է իր համերգի գլխավոր փորձը: Ուկրաինայի մայրաքաղաքով շրջելու նա մեկնել է փեսացուի` 24-ամյա ֆրանսիացի պարող Բարհիմ Զաիբաթի, երկու դուստրերի` 15-ամյա հարազատ Լուրդեսի և 6-ամյա որդեգրված Մերսի Ջեյմսի հետ:

«Լայֆնյուզը» գրում է, որ Մադոննայի Կիև կատարած այցի ողջ օրակարգը գաղտնի է պահվում, սակայն երգչուհին չի կարողացել հրաժարվել մի շարք վանքեր դիտելու հաճույքից: Մասնավորապես, նա եղել է Սոֆիայսկի, Միխայլովսկի տաճարներում և Անդրևյան եկեղեցում:

Մադոննայի համերգը Կիևում տեղի է ունենալու արդեն այսօր երեկոյան:

 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց