Ամիրյանից Բուզանդ ձգվող փողոցը կանվանակոչվի Անրի Վերնոյի անունով

16:00 10/08/2012 » Մշակույթ

Ամիրյանից Բուզանդ ձգվող փողոցը կանվանակոչվի Անրի Վերնոյի անունով

 Այսօր Երևանի ավագանու նիստում հաստատվել է մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին հարակից՝ Ամիրյան փողոցից մինչև Փ.Բուզանդի փողոց ձգվող փողոցը Ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ Անրի Վերնոյի անունով անվանակոչելու մասին որոշմաննախագիծը:

Քաղաքապետարանի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հաստատվել է նաև մայրաքաղաքում ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Մարատ Հալաջյանի և ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Թինա Ասաթիանիի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերը։

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց