Մոսկվայի գրքի ցուցահանդեսում-տոնավաճառում Հայաստանը կենտրոնական ցուցադրողի կարգավիճակով է ներկայանալու

16:14 03/09/2012 » Մշակույթ

Մոսկվայի գրքի ցուցահանդեսում-տոնավաճառում Հայաստանը կենտրոնական ցուցադրողի կարգավիճակով է ներկայանալու

Վաղը մեկնարկելու է Մոսկվայի գրքի 25-րդ տոնավաճառ-ցուցահանդեսը, որտեղ Հայաստանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք Երևանը ներկայանալու է հատուկ կարգավիճակով` կենտրոնական ցուցադրողի: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց մշակույթի նախարարության Գրքի և հրատարակչության կենտրոնի ղեկավար Էդուարդ Միլիտոնյանը:
 
Նա նշեց, որ ցուցահանդես-տոնավաճառի ընթացքում ներկայացվելու են ինչպես պետպատվերով լույս տեսած գրքեր, այնպես էլ այլ հրատարակչությունների հրատարակած գրքեր, կազմակերպվելու են գրքերի ու ֆիլմերի շնորհանդեսներ, սեմինարներ, կլոր-սեղան քննարկումներ, հայկական պատվիրակությունը հանդիպելու է Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ցուցահանդես-տոնավաճառի շրջանականերում կայանալու է նաև «ԱՊՀ երկրների գրքարվեստ» մրցանակաբաշխությունը: Մրցանակաների են արժանացել նաև հայկական գրքերը` Ֆլորա Գրիգորյանի «Հայկական տարազ» ալբոմը, Հենրիկ Իգիթյանի «Ժամանակակից արվեստի թանգարան» ալբոմը, Արարատ Սարգսյանի երկու ալբոմները, «Էդիտ Պրինտի» հրատարակած «Ուրբաթագիրքը», նաև Էդուարդ Միլիտոնյանի «Օդեղեն տուն» մանկական գիրքը, որը հրատարակել է Ղազախստանում: Այս գիրքը «Բարեկամություն» անվանակարգում արժանացել է երկրորդ մրցանակին:

Նշենք, որ Մոսկվայի գրքի 25-րդ ցուցահանդես-տոնավաճառը կշարունակվի մինչև սեպտեմբերի 10-ը:
 

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց