Երևանում կանցկացվի «ԱՐՏ-ՖԵՍՏ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնը
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը` ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, մայիսի 13-19-ը Երևանում կազմակերպում է «ԱՐՏ-ՖԵՍՏ» առաջին հանրապետական երիտասարդական բաց փառատոնը` «Մեկ տանիքի ներքո» խորագրով: Ինչպես տեղեկացնում են ԵԹԿՊԻ-ից, փառատոնն ընդգրկում է արվեստի տարբեր ոլորտներ միաժամանակ` թատերական արվեստ, կինոարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն):
Մինչ փառատոնի բացումը ինստիտուտում տեղի կունենա մամուլի ասուլիս՝ փառատոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանի, գեղարվեստական խորհրդատու, ԵԹԿՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանի և Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա մայիսի 13-ին` ժամը 18:00, Հյուսիսային պողոտայում: