«Ադանա»- ու մի ընտանիքի պատմություն. Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ (տեսանյութ)
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ կոմպոզիտոր Արա Գևորգյանի հայտնի «Ադանա» ստեղծագործությունը նոր տեսահոլովակով ներկայացրեցին երգիչներ Սևակ Ամրոյանը և Մհերը:
Նշենք, որ այս գործը թարգմանվել ու կատարվել է 20 լեզվով: Աշխարհի 20 լեզուներով հնչող երգի խոսքերի հեղինակն ամերիկացի Դենիել Դեքերն է: Հայերեն տարբերակի տեքստի հեղինակը Հենրիկ Անասյանն է:
Տեսահոլովակում ասմունքում է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Գեորգի Հարությունյանն է, օպերատորը` Արտյոմ Աբովյանը: Նախագծի հեղինակն է Ալեքսանդր Մհերյանը:
Տեսահոլովակում ներկայացված է Արևմտյան Հայաստանում ապրող բարձրաշխարհիկ մի ընտանիքի պատմություն, որից միայն դուստրն է փրկվում, ով իր հետ փրկում է նաև Աստվածաշունչը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ