Ջոլին համոզում է Ջոնի Դեփին` չամուսնանալ
Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը, ով առաջիկայում պատրաստվում է ամուսնանալ Էմբեր Հերդի հետ, Անջելինա Ջոլիից խորհորդ է ստացել` չամուսնանալ: MVP Entertainment –ի հաղորդմամբ, գեղեցկուհի-դերասանուհին Դեփին հորդորել է հրաժարվել ամուսնությունից, քանի դեռ շուտ է: Կամ գոնե կնքել ամուսնական պայմանագիր:
Աղբյուրի փոխանցմամբ Ջոլին ուղղակի վստահ է, որ 50-ամյա Դեփը միջին տարիքի ճգնաժամ է ապրում և կարող է սխալ գործել, որի համար հետագայում կզղջա: 27-ամյա Էմբերի հետ նրա սիրվապեը, Դեփի ընկերների խորին համոզմամբ, երկարատև չէ և շատ հնարավոր է, որ դերասանը շատ շուտով հիասթափվի Էմբերից:
Դեփը ամուսնության առաջարկ էր արել Էմբերին այս տարեսկզբին, մինչ այդ հայտարարելով, որ հեռանում է Վանեսսա Պարադիից, ում հետ ամուսնությունը տևել է 14 տարի: Դեփն ու Պարադին ունեն երկու երեխա և, ըստ շրջանառվող լուրերի, Էմբերը ևս երեխա է սպասում Դեփից:
Մինչդեռ ուշագրավն այն է, որ Ջոլին ինքը առաջիկայում ծրագրում է վերջապես ամուսնանալ Բրեդ Փիթի հետ: Զույգը միասին է արդեն տասը տարի, նրանք ունեն 6 երեխա, իսկ ամուսնական պայմանագիր կնքել են դեռ սիրավեպի սկզբում: