«Եվրատեսիլի» ռուսաստանյան ներկայացուցիչների երգում գտել են Ղրիմի մասին սադրանքի տարրեր
«Եվրատեսիլ-2014» միջազգային մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Մարիա և Անաստասիա Տոլմաչյովա քույրերի Shine երգի բառերում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Ղրիմի հարցով ակնարկ կա: Այս մասին գրել է անգլիացի լրագրող Ուլյման Լի Ադամսը: Այ մասին հաղորդում է «Էխո Մոսկվի» լրատվամիջոցը:
Նրա խոսքով, ստեղծագործության մեջ կա մի տող, որտեղ երգում են Ղրիմի մասին: Նա պնդում է, որ Ռուսաստանի ներկայացուցիչների ելույթը կարող է սադրանք լինել:
Որոշ տվյալների համաձայն, մի քանի երաժշտաքննադատաներ արդեն կոչ են արել «Եվրատեսիլի» կազմակերպիչներին արգելել ՌԴ-ին մասնակցել մրցույթին: Մրցույթի կազմկոմիտեն դեռևս չի արձագանքել այդ կոչին:
Հիշեցնենք, որ մրցույթը կայանալու է մայիսի 6-10-ը Դանիայում: