«Քամու հարսնացուներ»-ից՝ Ֆաննի Մենդելսոն. ԳԱԿ
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում վաղը կայանալու է «Քամու հարսնացուներ» երաժշտական փառատոնը ՝ նվիրված գերմանացի դաշնակահարուհի և կոմպոզիտոր Ֆաննի Մենդելսոնին (1805-1847 թթ.): Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են արվեստի կենտրոնից:
Համերգին ելույթ են ունենալու Կարինե Հովհաննիսյանը (դաշնամուր), Աննա Մնացականյանը (սոպրանո), Մարինե Կարոյանը (դաշնամուր), Շաքե Թադևոսյանը (դաշնամուր), Արամ Ասատրյանը (ջութակ), Արմեն Մեսրոպյանը ( թավջութակ):
Նա մեծացել է Բեռլինի արիստոկրատ միջավայրում։ Ստացել է հիանալի կրթություն իր մոր կողմից։ Սերում է ծագումով հրեա փիլիսոփա Աբրահամ Մենդելսոնի տոհմից։ Գերմանացի կոմպոզիտոր և դիրիժոր Ֆելիքս Մենդելսոնի քույրն է:
19-րդ դարի հազվագյուտ կին կոմպոզիտորներից է։ Համերգների ժամանակ նվագել է որպես դաշնակահար։ 1829 թվականին նա ամուսնանում է նկարիչ Հենսելի հետ և ունենում է մեկ տղա։ Նա ստանձնել է տարբեր համերգների կազմակերպչի պաշտոն։ Իր եղբոր վաղ տարիքի գրած որոշ երգերի իրական հեղինակը ինքն է։ Մահացել է ապոպլեքսիայից՝ 42տարեկան հասակում։
Նախորդիվ՝