Ամերիկացի երգիչը 4 ժամում ձայնասկավառակ է թողարկել
The White Stripes խմբի նախկին ղեկավար, ռոք-երաժիշտ Ջեք Ուայթը համաշխարհային ռեկորդ է սահմանել`4 ժամվա ընթացքում ձայնասկավառակ թողարկելով: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով Time-ին:
Ամերիկացի երգիչն ու նրա խումբը Նեշվիլի ստուդիաներից մեկի մոտ մարդկանց փոքր խմբի առջև կատարել են Lazaretto երգը, այնուհետ Էլվիս Փրեսլիի Power of Love-ի քավըր տարբերակը: Շոուի ավարտից անմիջապես հետո բոլոր ձայնագրություններն ուղարկվել են ձայնագրման ստուդիա, որտեղ էլ երկու ժամ անց սկավառակը թողարկվել է: Ելույթի ժամանակ արված լուսանկարը ալբոմի համար շապիկ է դարձել:
Սկավառակի ձայնագրությունը տևել է 3 ժամ 55 րոպե: Սրանով Ջեք Ուայթը գերազանցել է շվեյցարական Vollgas Kompanie խմբի ռեկորդը. նրանք ձայնասկավառակ էին թողարկել 1 օրում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը