Ռոդոլֆ Խառատյանին փոխարինում է Վիլեն Գալստյանը
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր է նշանակվել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պարուսույց Վիլեն Գալստյանը, իսկ արդեն նախկին գլխավոր բալետմայստեր ՀՀ ժողովրդական արտիստ Ռոդոլֆ Խառատյանը կմնա որպես հրավիրյալ բալետմայստեր: Նա իր աշխատանքը կշարունակի թատրոնում: Այս մասին Panorama.am-ին հայտնե օպերային թատրոնի լրատվական բաժնի ղեկավար Թերեզա Բարսեղյանը:
Նա ասաց, որ նման որոշում է կայացրել թատրոնի նորանշանակ տնօրեն Անդրանիկ Արզումանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ