«Պատարագը՝ բեմից» ծրագիրը կներկայացվի արտերկրի 100 քաղաքների հայ համայնքներում
Հայոց Մեծ եղեռնի 100 - ամյա տարելիցին ընդառաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ «Զվարթնոց Վերածննդի» հիմնադրամը «Պատարագը՝ բեմից» ծրագիրը կներկայացնի արտերկրի (Եվրոպա, ԱՄՆ, ՌԴ) 100 քաղաքների հայ համայնքներում: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Զվարթնոց Վերածննդի» հիմնադրամի համակարգող Քնարիկ Ղազարյանը: Նա նշեց, որ մայիսից ծրագիրը մեկնարկելու է Հայաստանի մարզերում, իսկ արդեն հունիսից՝ արտերկրում:
Նշենք, որ «Պատարագը՝ բեմից» ծրագիրը մեկնարկել է 2012 թ.ի ապրիլի 20-ից Երևանում` «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:
«Ծրագիրը ուսոցողական, բացատրական է, նպատակ ունի հանրությանը ծանոթացնել հայկական պատարագը, նրա պատմությունը, երաժշտածիսական արարողակարգի կատարման առանձնահատկությունները: Միջոցառման ընթացքում հրավիրյալ հոգևորական–բանախոսը հերթականությամբ ներկայացնում և բացատրում է Հայ առաքելական եկեղեցու Սուրբ Պատարագի արարողակարգի մասին, իսկ երգչախումբը կատարում է Պատարագից հատվածներ (Եկմալյան, Կոմիտաս): Միջոցառման ընթացքում բեմահարթակին դրված էկրանի միջոցով հանդիսատեսին ցուցադրվում է Սուրբ Պատարագի ընթացքը հենց եկեղեցում»,- ծրագրի ընթացքը ներկայացրեց Ք. Ղազարյանը:
Նա նշեց, իրենք այս ծրագրով ցանկանում են աղոթքով միանալ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ