«Ազգային պատկերասրահ»-ը համերգ է նվիրում Ռաֆայել Հակոբյանցի հիշատակին
Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կկայանա «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ հոբելյանական փառատոնի «Վոկալ երաժշտության երեկո՝ նվիրված Ռաֆայել Հակոբյանցի հիշատակին» համերգը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են փառատոնի մամուլի ծառայությունից:
Համերգին մասնակցելու է տենոր Լիպարիտ Ավետիսյանը, սոպրանո Նունե Բադալյանը, մեցցո-սոպրանո Քրիստինե Սահակյանը, բաս Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը: Ծրագրում կհնչեն հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների վոկալ ստեղծագործություններ, նաև արիաներ և զուգերգեր օպերաներից:
Հիշեցնենք, որ «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկել է մայիսի 7-ից ու կշարունակի մինչև հունիսի 3-ը: Կազմակերպիչն է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը:
Նշենք, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, օպերային երգիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Հակոբյանցը մահացել է այս տարվա փետրվարի 6-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ