Մորդովիայում բացվելու է Ժերար Դեպարդյեի անվան կինոկենտրոն
Մորդովիայի մայրաքաղաք Սարանսկում բացվելու է ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեի անվան կինոկենտրոն: Այս մասին գրում է Ռիա Նովոստին՝ հղում անելով հանրապետության ղեկավարի վարչակազմին: Նշվում է, որ կինոկենտրոնը հիմնադրվելու է Սարանսկում գործող կինոթատրոններից մեկի հիմքի վրա:
«Կինոկենտրոնի ստեղծման համար անհրաեշտ է 1-1,5 տարի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դերասանը նշել է, որ կինոկենտրոնում ցուցադրվելու են լավ որակի կինոներ, իսկ ռեստորանում անպայման լինելու է ֆրանսիական ճաշատեսակ և ռուսական խոհանոց՝ երիտասարդների գրպանին հասանելի:
Նշենք, որ 2013-ին Դեպարդեին դարձել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի: