«Իմ Հայաստան»-ը` Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակին
ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ խմբավար Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակին նվիրված՝ օգոստոսի 1-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական 2-րդ փառատոնի խմբերգային արվեստի օրերի հանդիսավոր բացումը:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ բացմանը ելույթ կունենան Վրաստանից «Մակար Եկմալյան», «Ներսես Շնորհալի», «Աղբյուր», Իրանից «Զվարթնոց», «Արարատ», ԱՄՆ-ից «Կոմիտաս», Եգիպտոսից «Արցախ», Սիրիայից «Ովսաննա», ՌԴ-ից «Ովսաննա», «Նորահրաշ», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», Թուրքիայից «Լուսավորիչ Դպրաց դաս», Արցախի պետական և Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախմբերը:
Խբերգային արվեստի օրերի մասնակիցները Հովհաննես Չեքիջյանի կյանքի և գործունեության մասին պատմող ֆիլմ կդիտեն:
Երգչախմբերը համերգներով հանդես կգան Երևանում, Շիրակի և Լոռու մարզերում:
Նշենք, որ 2014թ. հռչակված է չեքիջյանական տարի, որի շրջանակներում իրականացվում են մշակութային միջոցառումներ:
«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի գլխավոր հովանավորն է «Օրանժ Արմենիա» ընկերությունը, փառատոնի հովանավորն է «Տաշիր գրուպ» ընկերությունը, փառատոնին տեղեկատվական աջակցություն են ցուցաբերում «Հայաստանի հանրային», «Շանթ», «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունները և Հայաստանի հանրային ռադիոն:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ