Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնը Հայաստան կբերի անվանի երաժիշտների
Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնը կայանալու է սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 24-ը: Փառատոնի շրջանակներում հայ հանդիսատեսի համար ելույթ են ունենալու տաղանադավոր երաժիշտներ աշխարհի տարբեր երկրներից: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը: Այն իրականացվում է ՀՀ Առաջին Տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանը և Էդուարդ Թոփչյանը:
Փառատոնային ծրագիրը կներառի թե սիմֆոնիկ, թե կամերային երաժշտության համերգներ, ինչպես նաև վարպետության դասեր հայ երիտասարդ երաժիշտների համար:
Երաժշտական փառատոնի մեկնարկը տրվելու է հայտնի դաշնակահար Կիրիլ Գերշտեյնի (ԱՄՆ/Ռուսաստան) համերգով Արամ Խաչատրյան համերգասրահում սեպտեմբերի 12-ին:
Համերգի ընթացքում հնչելու է Մուսորգսկի («Գիշերը Լերկ լեռան վրա» (օրիգինալ տարբերակ)), Ռախմանինով (Դաշնամուրի կոնցերտ թիվ 2), Ռիմսկի-Կորսակով («Շեհերեզադե»):