Ռայմոնդ Պաուլս. Եկել է բեմից հեռանալու ժամանակը
Լատվիացի հայտնի երգահան, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռայմոնդ Պաուլսը հայտարարել է բեմից հեռանալու մտադրության մասին: Այս մասին գրում է Նյուզռու.քոմ կայքը` հղում անելով Delfi-ին:
Պաուլսը դեռևս պատրաստ չէ հրաժեշի ճառ ասել, բայց երկարաժամկետ ծրագրերի արդեն չի մասնակցի:
«Չգիտեմ, ինչ է ինձ սպասվում մոտակա տարիներին, ինչպես կլինի առողջությունս: Ես արդեն մի քանի տարի է ակտիվորեն խոստանում են հեռանալ բեմից, բայց այդպես էլ չեմ հեռանում: Հավանաբար, արդեն եկել է ժամանակը»,- ասել է նա:
Ռայմոնդ Պաուլսը ծնվել է 1936 թվականին Ռիգայում: