«Ճամբարում» ֆիլմը կօգնի ծնողներին ճիշտ կազմակերպել իրենց երեխաների օրակարգը
Շուտով կկայանա «Ճամբարում» մանկապատանեկան ֆիլմի պրեմիերան։ Կինոնկարի պատասխանատուները նպատակ ունեն հուշել ծնողներին՝ ինչպես կազմակերպել իրենց երեխաների առօրյան: Թեև Հայաստանում այսօր ֆիլմարտադրությունը զարգանում է, սակայն մանկապատանեկան ֆիլմեր գրեթե չեն նկարահանվում։ Ուստի գիտակցելով թեմայի կարևորությունը և խորհրդակցելով մասնագետների հետ` հեղինակներն եկել են այն եզրակացության, որ նման ֆիլմի ծնունդն ուղղակի անհրաժեշտություն է: Այս մասին գրում է kinoashkharh.am-ը:
«Այսօր հայ իրականության մեջ կինոարտադրություն հասկացությունն երկարատև դադարից հետո սկսում է նոր ձևավորվել, այդ իսկ պատճառով կազմակերպության գեղարվեստական խորհուրդը՝ ուսումնասիրելով դաշտը, պահելով կինոաշխարհի և կինոլեզվի բոլոր գրված ու չգրված կանոննները` եկավ համաձայնության, որ անհրաժեշտ է ստեղծել մի ֆիլմ, որտեղ ճաշակով կներկայացվի այդքան կարևոր մի թեմա՝ մանկապատանեկան, արկածային ժանրում»,- նշել է ֆիլմի պրոդյուսեր Հայկ Ավագյանը:
Նրա խոսքով, մեր օրերում շատ ծնողներ կողմնորոշվելու խնդիր ունեն, թե ինչպես կազմակերպել իրենց երեխաների օրակարգը, որ օրվա գերակշռող մասը զբաղեցնի ոչ թե համացանցը, համակարգչային խաղերը, այլ իրական մանկական աշխարհն իր անմիջական փոխհարաբերություններով:
Ֆիլմի ռեժիսորն է Աշոտ Հակոբյանը, օպերատորը` Վահե Տերտերյանը, սցենարի հեղինակներն են Հայկ Ավագյանը և Կառլը։
«Ճամբարում» ֆիլմում նկարահանվել են անվանի դերասաներ Ռուբեն Կարապետյանը, Լալա Մնացականյանը, Արթուր Հակոբյանը,Վարուժան Մանկուկյանը,Գագիկ Մադոյանը եւ այլք։ Իսկ պատանի երգչուհի Դալիթա Ավանեսյանի համար, որը մարմնավորում է գլխավոր հերոսուհու դերը, գեղարվեստական այս ֆիլմը դեբյուտային է:
«Ճամբարում» ֆիլմի նկարահանել է «HA Avagyan production» ընկերությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին