Նկարիչների միությունում բացվելու է Նիկոլի 50-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում կբացվի գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի (Նիկոլ) 50-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:
Ցուցահանդեսը կազմակերպվում է մշակույթի նախարարության և «Փյունիկ» հիմնադրամի աջակցությամբ:
Ն. Աղաբաբյանը ծնվել է ՀՀ Տավուշի մարզի Կողբ գյուղում: 1986 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի նկարչագծագրական ֆակուլտետը: 1992 թվականից նկարիչների միության անդամ է: Ունեցել է 60-ից ավելի անհատական ցուցահանդեսներ` Հայաստանում և արտերկրում:
Հայ գեղանկարչության ասպարեզում ունեցած նշանակալի վաստակի և ծննդյան 50-ամյակի կապակցությամբ Նիկոլ Աղաբաբյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին