Վենետիկյան նվիրատվություններ՝ Սերգեյ Փարաջանովին
Նկարիչ և կինոռեժիսոր Տատյանա Դանիլյանցը Սերգեյ Փարաջանովի ծննդյան հոբելյանին նվիրված ստեղծել է «Տուրք» Մաեստրոյին նախագիծը՝ հիմնվելով իր իսկ գեղարվեստական ներըմբռնման և մեկ տարվա ընթացքում անցկացրած հետազոտությունների վրա։ Այս մասին գրել է cultural.am կայքը:
Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում սեպտեմբերի 11-ին բացվելու է ցուցահանդես, որտեղ կներկայացվեն վենետիկյան նյութերով հեղինակային կոլաժներ և տեսաֆիլմ, որի մեջ Փարաջանովին ճանաչած մշակույթի ասպարեզի ներկայացուցիչները, վենետիկյան հայերը կիսվում են մեծ վարպետի մասին իրենց հիշողություններով։
Ցուցահանդեսի գործելու է մինչև սեպտեմբերի 28-ը:
Հիշեցնենք, որ այս տարի լրացավ մեծ արվեստագետ Ս. Փարաջանովի 90-ամյակը: