Մշակույթ 17:49 15/09/2014

«Դժվար էր լինում որոշել, թե նա որտեղ է ավելի տաղանդավոր՝ բեմու՞մ, թե՞ կյանքում». Աճեմյանի մասին

Հայ անվանի թատերական ռեժիսոր, թատերական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1965), Սոցիալիստական Աշխատանքի Հերոս (1975), Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1951) Վարդան Աճեմյանի ծննդյան օրն է:

Ծնվել է Վանում 1905 թ.: Վարդան Աճեմյանը 1915 թ-ի գաղթի ժամանակ Վանից եկել է Երևան: Առաջին անգամ թատրոնին առնչվել է 15 տարեկանում. Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի)՝ մի ներկայացման մեջ խաղացել է փոքրիկ դեր:

Ավարտել է Երևանի գեղարվեստական ուսումնարանը (1924), Մոսկվայի հայկական ստուդիան (1926), 1927-ին կազմակերպել է Թիֆլիսի հայկական դրամատիկ ստուդիան, եղել է Գյումրու (Լենինականի) պետական թատրոնի հիմնադիրներից: (1923-1946-ին՝ դերասան, ռեժիսոր, 1931-1938-ին՝ գեղարվեստական ղեկավար), 1939-ին Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի ռեժիսոր, (1953-ից՝ գլխավոր ռեժիսոր), 1947-1953-ին Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1944-ից դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում:

Առաջին հանդիպումը թատրոնի հետ, որին հետագայում նվիրվում է Վարդան Աճեմյանը, 1920-ին է լինում Ալեքսանդրապոլում, ուր նա հանդես է եկել որպես դերասան: Գուրգեն Մահարու (Աճեմյան) «Պեպոն և ուրիշները» մի արարով պիեսում պոետի դերակատարումը ճակատագրական է եղել ապագա ռեժիսորի համար:

1929-ին բեմադրած Վարդան Աճեմյանի առաջին իսկ ներկայացումները՝ («Բեկում», «Մուրոկկո») վկայում էին, որ ասպարեզ է եկել արդիականության հարցերի հանդեպ զգայուն, մասշտաբային մտածողության և վառ ձիրքի տեր մի արվեստագետ, ով պիտի փայլեր նաև՝ Գորկու «Հատակում», Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր», Ն. Զարյանի «Արա Գեղեցիկ», Շիլլերի «Խարդավանք և սեր» և այլ՝ նախատիպը չունեցող բեմադրություններով:


Սունդուկյանի անվան թատրոնում Վարդան Աճեմյանն իրականացրել է հիսուն բեմադրություն՝ դասական, ազգային, ժամանակակից երկերի փայլուն օրինակներ՝ Դեմիրճյանի «Երկիր հայրենի», Սունդուկյանի «Էլի մեկ զոհ», Վ. Փափազյանի «Ժայռ», Չեխովի «Բալենու այգի», Շիրվանզադեի «Նամուս», «Քաոս», Գ. Բորյանի «Նույն հարկի տակ», Չարենցի «Դեպի ապագան», Պագոդինի «Երրորդ պաթետիկականը», Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլետ», Լազգերյովի «Բեկում», Ն. Զարյանի «Արտավազդ և Կլեոպատրա», Եվրիպիդեսի «Իֆիգենիան Ավլիսում», Զ. Դարյանի ‹«Հանրապետության նախագահը», Գորկու «Հատակում» և այլն:

Մեծանուն ռեժիսորի վերջին բեմադրությունը Սունդուկյանի անվան թատրոնում եղել է Վարդգես Պետրոսյանի «Ծանր է հիպոկրատի գլխարկը» պիեսը:

Հայ անվանի թատերական ռեժիսոր, թատերական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1965), Սոցիալիստական Աշխատանքի Հերոս (1975), Ստալինյան 3-րդ աստիճանի մրցանակի դափնեկիր (1951) Վարդան Աճեմյանի շատ բեմադրություններ հայ թատրոնի պատմության մեջ մնացին իբրև ռեժիսորական արվեստի բարձր արժեքներ: Աճեմյանն իր բեմադրած պիեսներից շատերի համահեղինակն է եղել, ինչպես նաև իր բեմադրությունների նկարչական ձևավորման համահեղինակը։
Աճեմյանի արվեստը բարձր են գնահատել ժամանակի արվեստագետները, քննադատները, նրա մասին գրվել են բազմաթիվ հոդվածներ, գրքեր:

Աճեմյանը դաստիարակել է դերասանների և բեմադրիչների մի մեծ սերունդ, որը կարևոր տեղ է գրավել բեմարվեստի ասպարեզում: Վ. Աճեմյանը վախճանվել է 1977թ. հունվարի 24-ին:

«…Անփույթ, անկաշկանդ, անբռնազբոս նա արագաքայլ անցնում էր մարդկանց մոտով: Սիրում էր կատակել, խաղալ մարդկանց հոգու հետ: Դա կարծես նրա ստեղծագործության շարունակությունը լիներ: Դժվար էր լինում որոշել, թե նա որտեղ է ավելի տաղանդավոր՝ բեմու՞մ, թե կյանքում: Ես միշտ դժվարացել եմ գտնել այն անջրպետը, որ Աճեմյան մարդուն բաժանում է Աճեմյան արվեստագետից:

Մի անգամ, Թատերական ինստիտուտում ամբիոնի նիստի ժամանակ, կարգ ու կանոն սիրող Վավիկ Վարդանյանը հայտարարեց, որ ինստիտուտի գրամեքենայով ոչինչ չմեքենագրեն, քանի որ նրա շրիֆտը գրանցված է ներքին գործերի մինիստրությունում և այլն, և այլն: Վավիկ Տիգրանիչի ծայր զգուշությունն, ըստ երևույթին, ծիծաղելի թվաց Աճեմյանին: Նիստից հետո նա վերցրեց գրամեքենայի դատարկ մեծ կափարիչը և դուրս եկավ միջանցք, ուր Վարդանյանը ինչ-որ մեկի հետ զրուցում էր: Ինքը փոքր, գրամեքենայի կափարիչը՝ մեծ… Պետք էր տեսնել, թե Աճեմյանը ինչպես էր խաղում գրամեքենայի ծանրությունը, Վարդանյանի մոտից աննկատ անցնելու միտումը… այնքան լավ, որ Վավիկ Վարդանյանը խաբվեց.
- Վարդան, գրամեքենան ու՞ր ես տանում…
- Տուն, մի քիչ բան ունեմ, մեքենագրեմ, բերեմ, -չարաճճի ժպիտը շողում էր նրա աչքերում:
Դեռ Վավիկ Վարդանյանը չէր հասցրել գոռալ, երբ Աճեմյանը շրջեց կափարիչը՝ ցույց տալով, որ դատարկ է: Վավիկ Վարդանյանը հուսահատ թափ տվեց ձեռքը:
- Ե՞րբ ես լրջանալու:
- Շուտով, հենց որ դիսերտացիաս մեքենագրեմ, -ասաց Աճեմյանն ու ծիծաղելով հեռացավ» (Վարդան Աճեմյանը ժամանակակիցների հուշերում, կազմեց Լ. Հախվերդյանը, Բեմադրիչ Զավեն Տատինցյանի հուշերից, Եր., 1997, էջ 204) (nakhshkaryan.wordpress.com):


1975 թ. 

«…Աճեմյանի համար անսահման թանկ էր թատերական փորձի ոլորտը: Այստեղ էր, փորձի ժամանակ, նա ոգի առնում, դառնում ավելի դյուրաշարժ, թեթևոտն, խանդավառ, սրամիտ, հղացումներով լեցուն…»,- ասել է գրականագետ, թատերագետ, Լևոն Հախվերդյանը: 


«Նամուս»


«Ժայռ», 1944 թ.

«Աճեմյանն ամրացավ ոչ հեշտ աշխատանքով… նորովի են իմաստավորված նրա աչքերը, նոր մտքեր են փոթորկում նրա խոշոր գլխում: Զրույցի ընթացքում հանկարծ նկատում եք, որ Վարդանը «բացակայում է», որ նրա մտքերը ձեզնից հեռու են, ինչ-որ տեղ են, առավել կարևոր մի տեղ, իսկ գուցե նա իր ներքին ձա՞յնն է լսում, որը հետաքրքիր մտահղացումներ է շշնջում, թարմ մտքեր հուշում: Սիրելի, հաճելի զրուցակցին փոխարինում է անուշադիր մարդը…բայց դրա համար մի բարկացեք նրա վրա, չէ՞ որ նա ձեզ համար, ձեր բոլորի համար է սլանում իր երևակայությունների ետևից, ոչինչ, որ` ոչ հիմա, և` ոչ շուտ, բայց միևնույնն է, այդ բոլորը նա մեզ ցույց կտա բեմից»,- ասել է նշանավոր դերասան Վահրամ Փափազյանը (Վ. Փափազյան, «Արտիստի կյանքը»):



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:47
Ուժային կառույցի առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «ԶԼՄ-ների տարածած կադրերից պարզ երևում է, որ այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ...
Աղբյուր` Panorama.am
23:33
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
Գորիս տեղափոխվելուց հետո, ինչ նպատակով են ռուս սահմանապահները վերադարձել Արցախ, Տավուշում ու առհասարակ Հայաստանում տեղի ունեցող գործընթացները...
Աղբյուր` Panorama.am
23:11
Բաղանիսի հարևանությամբ բնակիչները նոր սյուներ են նկատել
Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որ նախկինում այդտեղ չէին։ Այդ մասին հայտնում է «Ազատություն»...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պարզ չէ, թե այս պահին որտեղ է գտնվում Սուրեն Պետրոսյանը.Սուրեն Սարգսյանը՝«Իմնեմնիմի»-ի եթերում
Մեկնարկել է «Իմնեմնիմի»-ի  փոթքասթի հերթական թողարկումը, հերթապահներն են  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և քաղաքագետ Սուրեն...
Աղբյուր` Panorama.am
22:38
Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու. Ռոբերտ Քոչարյան
«Ավելի լավ, քան Արշակ սրբազանն ասաց երեկ, դժվար է ասել։ Իմ տպավորությամբ, կարելի է այդ ելույթը դնել ու մի հազար անգամ կրկնել։ Ամեն ինչը...
Աղբյուր` Panorama.am
22:27
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ԼՂ-ի վրա հարձակումից հետո 42 հայ է անհետ կորել. ԱՄՆ պետդեպարտամենտ
«Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100,000 էթնիկ հայ բնակիչներ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում փախել են Հայաստան՝...
Աղբյուր` Panorama.am
22:03
Ադրբեջանի նման պնդումները դուրս են դատարանի՝ գործի քննության ժամկետային շրջանակից. Լոուրենս Մարտին
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբան Լոուրենս Մարտինն անդրադարձավ դատարանի ժամկետային...
Աղբյուր` Panorama.am
21:34
«Բևեռ» շարժման մասնակիցները ուժի կիրառմամբ բերման են եթարկվել
«Բևեռ» շարժումն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Ոստիկանությունը աննախադեպ ուժ կիրառեց. գետին գցելով` բերման ենթարկեցին...
Աղբյուր` Panorama.am
21:19
Վերջոււմ՝ Նիկոլի բարեկամ թուրքերը մեզնից են պահանջելու ներողություն խնդրել Հայոց ցեղասպանության համար. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տարածել է հետևյալ հայտարարությունը....
Աղբյուր` Panorama.am
20:50
Բագրատ Սրբազանը նախանշեց տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Բագրատ Սրբազանն այսօրվա իր հարցազրույցում երկու կարևորագույն գաղափարական առանցքի բանաձևմամբ, ըստ...
Աղբյուր` Panorama.am
20:33
Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե
Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության անդամ Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կնոջ` Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
20:15
Դատապարտում ենք այս ինքնաբուխ շարժումն առաջնորդողների դեմ հալածանքների և հեղինակազրկման ուղղորդված արշավը․ հայտարարություն
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն/հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Վերջին օրերին Տավուշի մարզի...
Աղբյուր` Panorama.am
20:04
Պետք է սովորենք մեր հույսը դնել Աստծո վրա․ Թովմաս Առաքելյան
«Սա մեր բնական կյանքն է։ Հիմա այս իրավիճակի հետ կապված է պարզապես մարդկանց ուշադրությունը կենտրոնացել, որ հոգևորականներն այստեղ են, գնում...
Աղբյուր` Panorama.am
19:38
Ժխտողականությունը ոչ թե բարոյական, այլ անվտանգային դաշտի իրական սպառնալիք է․ Վիգեն Սարգսյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը գրել է. «Ցեղասպանությունը ողբերգություն լինելուց առաջ` հանցագործություն է: Ցեղասպանի...
Աղբյուր` Panorama.am
19:22
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին ՁՎՊ-ի դիմաց են։ Այս մասին տեղեկանում ենք Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։ Նշենք, որ երեկ Տավուշի մարզում...
Աղբյուր` Panorama.am
19:12
Կամո գյուղում այրվել է տուն և անասնագոմ
Ապրիլի 24-ին, ժամը 15:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամո գյուղում այրվում են...
Աղբյուր` Panorama.am
18:59
Խաղաղության Նոբելյան մրցանակը կօգնի՞ ազատել Ռուբեն Վարդանյանին․ իրավապաշտպանի կարծիքը
Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Բաքվի բանտում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար,...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՀՀ իշխանություններն, առանց սահմանազատման, միանգամից սահմանագծում են իրականացնում․ Օհանյան
 ՀՀ իշխանությունները միանգամից սահմանագծում են իրականացնում, մինչդեռ պետք էր այն  իրականացնել սահմանազատումից հետո։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:15
Առանց 1915-ի ցեղասպանության հարցը քննարկելու ժողովրդավարեցումը հնարավոր չէ․Էրեն Քեսքին
Թուրքիայի Մարդու իրավունքների միության (İHD) նախկին համանախագահ Էրեն Քեսքինն անդրադարձել է 1915-ին Օսմանյան կայսրության գոյության տարիներին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մատենադարանում Ժամանակավոր ցուցադրության է ներկայացվել ձեռագրի ՝ Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի մասին էջը
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, Մատենադարանում ցուցադրության է ներկայացվել «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը: Ցուցադրվող...
Աղբյուր` Panorama.am
17:54
Ջերմաստիճանը կհասնի +33-34 աստիճանի
Հայաստանի տարածքում ապրիլի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-29-ին...
Աղբյուր` Panorama.am
17:38
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում
«Մերժիր գժին» գրությամբ սպիտակ շաիկներ հագած բազմաթիվ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Հանրապետության հրապարակում։ ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն է Երկրապահին պաշտպանում, ով փողը տալիս է, նա էլ երաժշտությունն է պատվիրում. Մանվել Եղիազարյան
«Մենք այսօր թույլ չենք, մեզ այդպես սարքել են։ Մեծ երկրներն ամեն ինչ արել են, որպեսզի ազգային ոգին կոտրվի և ժողովրդին հասցնեն այս վիճակին։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Չալաբյան. Նրանք, ովքեր կատարել են այս զազրելի հանցագործությունը, անձնապես հայտնի են
«Երեկ վարչախբի անուղեղ և անպատիվ կամակատարները դաժան ծեծի էին ենթարկել Տավուշի դիմադրության ակտիվ դեմքերից մեկին, պահեստազորի գնդապետ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Սոցցանցերի ամենախորը վերլուծությունը
Նիկոլ Փաշինյանի կնոջ ինչ-որ տեղ գնալը միշտ դառնում է հանրության քննարկման առարկա՝ եթե լուսանկարվի այդտեղ՝  կհանձնի, կամ գնացել է...
Աղբյուր` Panorama.am
16:56
Տիգրան Մանսուրյան. Չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել
«Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է այսօր»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:41
Վթարային ջրանջատում Գեղարքունիքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
16:39
Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
«Կանխելու միայն մեկ ձև կա՝ իրենց ուղարկել իրենց տեղերը»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին, այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
«Այսօր մեր սրբադասված նահատակների հիշատակի օրն է և, առաջին հերթին, մեր հարգանքի և խոնարհումի ընծայումն և բարեխոսության հայցումն է իրենցից։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}