«Խաղաղության արվեստ» ցուցահանդեսի բացմամբ կմեկնարկի Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովը
Ազգային պատկերասրահում սեպտեմբեր 18-ին կբացվի ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանի անհատական ցուցահանդեսը՝ «Խաղաղության արվեստ» ( Peace of Art) խորագրով՝ նվիրված Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ պետական պատկերասրահի 3 սրահներում կցուցադրվի 61 կտավ, որոնցից 40-ը գրաֆիկական աշխատանքներ են, իսկ 21-ը՝ գեղանկարներ:
Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Խաղաղության արվեստ» հավաքածուի կտավներից մեկը կոչվում է «Դարի ոճիրը», մյուսը՝ «Ցեղասպանությունից՝ անկախություն»: Այն ներկայացնում է նախորդ դարի առաջին ցեղասպանությունը, հաջորդող ոճիրները, մարդկային անգթությունն ու անհանդուրժողականությունը:
Ցուցահանդեսն անց է կացվում ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի շրջանակներում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին