Վրաստանի իշխանությունները կվերականգնեն Թբիլիսիի հայկական Սուրբ Մինաս եկեղեցին
Աշխատանքային այցով Վրաստանում է գտնվող ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը Վրաստանի մշակույթի նախարարության մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության ղեկավարության հետ այսլր այցելել է Թբիլիսիի հայկական Սուրբ Մինաս եկեղեցի և տեղում ծանոթացել իրավիճակի հետ: Այս մասին panorama.am-ին տեղեկացնում են մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նշենք, որ սեպտեմբերի 19-ին հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Մինաս եկեղեցու ծածկի մի մասը:
Համատեղ քննարկման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի առաջիկայում Վրաստանի մշակույթի նախարարությունը Թբիլիսիի քաղաքապետարանի հետ կսկսեն հուշարձանի մաքրման աշխատանքները, կգնահատվի հուշարձանի կրած վնասի չափը, Վրաստանի մշակույթի նախարարությունը կկազմի հուշարձանի հետագա պահպանման և վերականգնման ծրագիր և կներկայացնի Վրաստանի կառավարություն՝ 2015 թ. հուշարձանի վերականգնման համար բյուջետային ֆինանսավորում ստանալու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին