«Քայլող հետքեր. Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը Տալլինում» ցուցահանդեսը՝ Երևանում
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ և հովանավորությամբ, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ Երևանում կներկայացվի «Քայլող հետքեր. Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյան Տալլինում» ցուցահանդեսը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժաման հայտնեց «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահի Սոնա Հարությունյանն՝ ընդգծելով, որ այն լինելու է ցուցահանդես-վաճառք:
Նշենք, որ ապրիլի 10-ին Էստոնիայի Ազգային գրադարանում ցուցադրվել է 3 շաբաթով Էստոնիայի մայրաքաղաք Տալլին գործուղված Տիգրան Սահակյանի, Արման Վահանյանի և Տիգրան Կիրակոսյանի աշխատանքները, որոնք ստեղծվել էին այդ շաբաթների ընթացքում:
«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահը տեղեկացրեց, որ ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա վաղը՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում: Ցուցահանդեսի բացման հետ մեկտեղ տեղի կունենա նաև հատուկ այս ցուցահանդեսի կապակցությամբ հրատարակված, էստոնացի արվեստի քննադատ Վապու Թհուռլովի արվեստաբանական հոդվածը ընդգրկող համանուն պատկերագրքի շնորհանդեսը:
«Նախատեսված էր, որ ցուցահանդեսը կտևի տասը օր, սակայն ցանկանում ենք, այն դարձնել երկու շաբաթ»,- նշեց Սոնա Հարությունյանը:
Հանդիպմանը ներկա նկարիչ Տիգրան Սահակյանն ասաց, որ էստոնիայում տպագրական գրաֆիկայի արմատներն իհարկե ավելի խորն են, քան Հայաստանում. «Մեզ մոտ չկա պահանջարկ, չկա նաև արտադրանք»:
«Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահը տեղեկացրեց նաև, որ հաջորդ տարի ամռանը Երևանում կբացվի էստոնացի գրաֆիկ արվեստագետների ցուցահանդեսը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ