Ջազ-էստրադային համերգներ` Եղեռնի 100-ամյա տարելիցի կապակցությամբ
Այսօր Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված համերիգի երկրորդ և եզրափակիչ համերգը:
Նշենք, որ նախօրեին Գյումրիի Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում տեղի է ունեցել առաջին համերգը: Այս մասին հայտնում են «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնից:
Համերգին ելույթ կունենան աշխարհահռչակ երաժիշտներ Ռուսաստանի Դաշնությունից՝ Իգոր Ֆյոդորով (կլարնետ), Դենիս Շապովալով (թավջութակ) և Եվգենի Բրախման (դաշնամուր): Համերգներին մասնակցություն կունենա նաև Հայաստանի Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Երվանդ Երզնկյան
Համերգին կհնչեն հայտնի ջազային և էստրադային ստեղծագործություններ՝ մենակատարներ Իգոր Ֆյոդորովի, Դենիս Շապովալովի, Եվգենի Բրախմանի կատարամամբ:
Համերգների կազմակերպիչներն են Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճուղը:
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին