Մտավորականները՝ Ցեղասպանության 100-ամյակին իրականացվող միջացառումների մասին (տեսանյութ)
«Մենք չենք խոսում հողային պահանջների մասին, սա ամոթ է, մենք խոսսում ենք միայն Հայոց ցեղասպանության ճանաչման մասին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց պատմաբան, հրապարակախոս Գևորգ Յազըճյանը:
Նրա խոսքերով «Հիշիր և պահանջիր» կարգախոսը փոքր-ինչ հստակ չէ. «Հստակ չէ՝ ինչն ենք հիշում և ինչ ենք պահանջում: Ցեղասպանությունը հայաոչնչացման ծրագրի մի մաս էր»:
Հանդիպմանը ներկա «Անդին» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական ամսագրի գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյանն էլ նշեց. «Մենք ուրիշ խնդիր ունենք, լացուկոծը պետք է ավարտենք, մենք պարտավոր ենք հաղթել մեր կամքով և միասնականությամբ»: