Ավարտվել է դասական երաժշտության բնագավառում ՀՀ նախագահի 2014թ.-ի երիտասարդական մրցանակի համար պայքարը
Մարտի 20-ին, 24-ին, 26-ին և 30-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանն անց են կացվել Դասական երաժշտության բնագավառում «Գործիքային կատարում» և «Երգեցողություն» անվանակարգերում Հայաստանի Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակ 2014-ի մրցափուլերը: Այս մասին հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Մրցույթին դիմած գործիքային կատարողներից /7/ և վոկալիստներից /16/ եզրափակիչ փուլ են անցել 4 կատարողներ և 8 վոկալիստներ: Մրցանակակիրների անունները կհայտարարվեն մայիսի 26-ին` մրցանակաբաշխության օրը:
Այս տարի «Գործիքային կատարում» և «Երգեցողություն» անվանակարգերում Հայաստանի Հանրապետության նախագահի երիտասարդական մրցանակներ կշնորհվեն 10-րդ անգամ: Այս տարիների ընթացքում մրցանակի համար դիմել է 222 երիտասարդ երաժիշտ /148 վոկալիստ և 74 գործիքային կատարող/, որոնցից 28-ն է արժանացել /14 վոկալիստ և14 երաժիշտ/ մրցանակի, որը ներառում է համանուն վկայագիր, կրծքանշան և 2500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Նախագահի մրցանակը հովանավորում է «Պողոսյան» հիմնադրամը, իսկ աշխատանքները համակարգում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ