Հարիսոն Ֆորդը դուրս է գրվել հիվադանոցից
Ամերիկյան կինոյի աստղ Հարիսոն Ֆորդը, որ տուժել էր վերջերս տեղի ունեցած վթարից, դուրս է գրվել հիվանդանոցից:
Ականատեսները պատմել են, որ Ֆորդը արդեն տեղափոխվել է իր տուն և այնտեղ շարունակում է վերականգնողական բուժում ստանալ: Սեփական ինքնաթիռը վարելիս Հարիսոն Ֆորդը, կորցնելով կառավարումը, վթարի էր ենթարկվել: Բժիշկները նրա մոտ մի քանի կոտրվածքներ էին ախտորոշել: Բացի այդ, վթարի ժամանակ Ֆորդի գլխին պաշտպանիչ գլխարկ չի եղել, ինչի հետևանքով նա գլխի վրա բազմաթիվ հարվածներ է ստացել, փոխանցում է Ren-tv-ն:
Նախորդող հրապարակում՝
Հարիսոն Ֆորդը լուրջ վնասվածքներ է ստացել օդանավի վթարի հետևանքով