«Արտ-Ֆեստ»-ի շրջանակում՝ վավերագրական ֆիլմի նկարահանման մեկամսյա դասընթաց
«Դոկտոր սինեմա» երիտասարդական ՀԿ-ն «Արտ-Ֆեստ» երիտասարդական հանրապետական բաց փառատոնի շրջանակներում մայիսի 12-ից հունիսի 10-ը կազմակերպում է վավերագրական ֆիլմի նկարահանման մեկամսյա դասընթաց: Այս մասին Panorama.am-ին տեղակացրեցին «Արտ-Ֆեստ» փառատոնի մամուլի ծառայությունից:
Ծրագրին մասնակցել կարող են այն երիտասարդներն, ովքեր ունեն սեփական տեսախցիկ և ուզում են ստեղծել վավերագրական ֆիլմ, սակայն չունեն համապատասխան գիտելիքներ: Ընտրված մասնակիցներն, անկախ մասնագիտությունից, հնարավորություն կունենան սովորել և փորձարկել հետևյալ թեմաները` ինչպես դիտել և վերլուծել վավերագրական ֆիլմը, ինչպես գտնել ֆիլմի թեմա, նկարահանել, մոնտաժել և ստացված արդյունքը հասցնել լսարանին:
Դասընթացը բաղկացած կլինի գործնական և տեսական մասերից: Դասընթացի շրջանակներում մասնակիցներից յուրաքանչյուրը կնկարահանի առանձին վավերագրական ֆիլմ, որոնցից լավագույնները կցուցադրվեն «Արտ-Ֆեստ» երիտասարդական հանրապետական բաց փառատոնի ավարտին: Դասընթացի շրջանակներում ստեղծված ֆիլմերից լավագույնը փառատոնի ժյուրիի որոշմամբ կստանա հատուկ մրցանակ:
Ծրագրի նպատակն է տարբեր մասնագիտությամբ 7 երիտասարդի հնարավորություն տալ ծանոթանալու վավերագրական կինոյի գաղտնիքներին և ստեղծելու սեփական ֆիլմը: Ծրագրին կարող են մասնակցել 16-25 տարեկան 7 հոգի: Մասնակցի տեսախցիկը կարող է լինել պրոֆեսիոնալ կամ սիրողական որակի:
Դասընթացը կանցկացվի Երևանում` Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Աշխատանքային լեզուն հայերենն է: Դասընթացը կվարի կինոռեժիսոր, ԵԹԿՊԻ կինոարվեստ մասնագիտության ասպիրանտ Սեգ Կիրակոսյանը:
Ընտրությունը կանցկացվի երկու փուլով` հայտադիմումների և հարցազրույցի հիման վրա:
Դասընթացի բոլոր փուլերը հաջող հաղթահարած մասնակիցներին կտրվեն ավարտական վկայականներ:
Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է: Դասընթացի շրջանակներոում մասնակիցների նկարահանած նյութերը կկցվեն Դոկտոր սինեմա կազմակերպության տեսանյութերի արխիվին և հետագայում կարող են օգտագործվել կազմակերպության այլ ծրագրերի ժամանակ` պահպանելով հեղինակային իրավունքները:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մայիսի 3-ը ներառյալ: Հարցերի դեպքում կարելի է զանգարաել (055)67-12-77 հեռախոսահամարով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին