Մայա Պլիսեցկայայի չհրապարակված լուսանկարները
«Комсомольская Правда» պարբերականը հրապարակել է բալետի նշանավոր պարուհի Մայա Պլիսեցկայայի դեռևս չհրապարակված լուսանկարները: Մայա Պլիսեցկայային հրաժեշտ կտան Գերմանիայում, իսկ նրա կտակի համաձայն աճյունի մոխիրը կցանեն Ռուսաստանի վրա: «Բոլշոյ թատրոնի» գլխավոր տնօրեն Վլադիմիր Ուրինը ասել է, որ այդ կտակը նրա և ամուսնու` Ռոդիոն Շեդրինի համատեղ կտակն է: Պլիսեցկայա-Շեդրին զույգը միասին ապրում էր 57 տարի:
Լուսանկարիչների համար Պլիսեցկայան սիրելի մոդել էր: Նրան լուսանկարել են սիրողները, երկրպագուները և պրոֆեսիոնալ լուսանկարիչները: Եվ, ըստ աղբյուրի, ցանկացած լուսանկարում նա աստղ էր: Պարբերականը ներկայացնում է պարուհու հազվադեպ լուսանկարները: