Հայաստանի պատմության թանգարանը նոր տնօրեն է ունենալու
Մայիսի 6-ին կայանալու է Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը: Այս մասին Panorama.am-ին հայտնեց մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին պետ Ալլա Սերոբյանը:
Պատմության թանգարանի երկարամյա տնօրեն Անելկա Գրիգորյանն, ըստ կարգի, տարիքային կենսաթոշակի է անցել: «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի համաձայն, գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե լրացել է նրա 65 տարին:
Ա. Սերոբյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի թափուր պաշտոնի համար դեռևս մրցույթ չի հայտարավել:
Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը նույնպես տարիքային կենսաթոշակի է անցել: Փ. Միրզոյանն այժմ պատկերասրահում աշխատում է որպես տնօրենի խորհրդական: Նա Ազգային պատկերասրահի տնօրենն էր 2002 թվականից:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում