«Մայա Պլիսեցկայան մեր հարազատն էր» (լուսանկարներ)
«Մայա Պլիսեցկայան մեր հարազատն էր, ում հետ կապված էինք հազարավոր թելերով: Խորին ցավակցություն եմ հայտնում իմ մեծ ընկերոջը` Ռոդիոն Շչեդրինին, ցանկանալով նրան մեծ համբերություն: Մայա Պլիսեցկայան մեր սրտերում մնում է որպես կատարելության և իմաստության խորհրդանիշ, որպես մարդկային պատմության մեջ երբևէ ամենասիրված կին անհատներից մեկը: Մայա Պլիսեցկայան և Ռոդիոն Շչեդրինը մեր երկրի և ժողովրդի մեծագույն բարեկամներն են, և մեր մտքերն ու հայացքներն այսօր ուղղված են դեպի իրենց: Թող Աստված երկնքի արքայության արժանացնի Մայային»,- իր ցավակցական խոսքում նշել է «Երևանյան հեռանկարներ» փառատոնի գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը:
Աշխարհահռչակ բալերինա, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Մայա Պլիսեցկայան առաջին անգամ Հայաստան է եկել 2008 թվականի հունիսին` «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակներում կայացած «Շչեդրինի օրերը Հայաստանում» համերգաշարի կապակցությամբ: Երկրորդ անգամ Հայաստան է եկել 2009 թվականի սեպտեմբերին, դարձյալ փառատոնի շրջանակներում, Մարիինյան թատրոնի նվագախմբի և դիրիժոր Վալերի Գերգիևի հետ միասին:
Փառատոնի արխիվում են գտնվում մեծահամբավ բալերինայի Հայաստան այցերի մասին պատմող լուսանկարներ.
Հիշեցնենք, որ Մայա Պլիսեցկայան 89 տարեկան հասակում մահացել է մայիսի 2-ին Գերմանիայում սրտի կաթվածից:
Նախորդող հրապարակումներ՝
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռոդիոն Շչեդրինին
Մայա Պլիսեցկայայի չհրապարակված լուսանկարները
Մայա Պլիսեցկայայի վերջին հրաժեշտը տեղի կունենա Գերմանիայում