Հնարավոր է Ալլա Պուգաչովան համերգ տա Թբիլիսիում
Ռուս հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովան հնարավոր է 1998 թվականից հետո առաջին անգամ այս տարվա հոկտեմբերին համերգ տա Թբիլիսիում: Այս մասին Ռիա Նովոստիին հայտնել է Վրաստանի մշակույթի պալատի ղեկավար Դավիթ Օկիտաշվիլին:
Պուգաչովան առաջին անգամ Թբիլիսիում ելույթ է ունեցել 1979 թվականին, վերջին անգամ՝ 1998 թվականին:
«Բանակցություններ են ընթանում: Եթե հաջող ավարտ ունենան, ապա մենք շատ երջանիկ կլինենք: Համերգը նախատեսվում է հոկտեմբերի վերջին»,-ասել է Օկիտաշվիլին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ