Խորեոգրաֆիայի պետական թատրոնը ներկայացնում է «Ճպուռն ու մրջյունը» մանկական երաժշտական հեքիաթը
Խորեոգրաֆիայի պետական թատրոնը՝ ս. թ. հուլիսի 5-ին, ժամը 19:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կներկայացնի «Ճպուռն ու մրջյունը» մանկական երաժշտական հեքիաթի առաջնախաղը:
Խորեոգրաֆիայի թատրոնն իր մանուկ և պատանի հանդիսատեսի դատին կհանձնի երաժշտական, գունեղ ներկայացում:
Մշակույթի նախարարության հաղորդմամբ, Իվան Կրիլովի համանուն առակի հիման վրա ստեղծված մանկական երաժշտական հեքիաթ-ներկայացումը սպասված ու պահանջված է թատերասեր հանդիսատեսի կողմից:
Ներկայացման ռեժիսոր-բեմադրիչն է Վիգեն Ստեփանյանը, երաժշտության հեղինակ Վահե Հայրապետյան, պարերի բեմադրիչ` Սարգիս Հակոբյան, հագուստի ձևավորումը՝ Կարինե Աթանյանի:
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց