Պրեմիերաներ՝ օպերայի և բալետի թատրոնում
Այս ամսվա ընթացքում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրանում երկու պրեմիերա է լինելու՝ Ժ. Բիզեի «Կարմեն» օպերան և Ա.Ադանի «Ժիզել» բալետը: Այս մասին տեղեկացնում են օպերային թատրոնից:
Հուլիսի 16-ին և 18-ին ներկայացվելու է 2 գործողությամբ «Կարմեն» օպերան, հուլիսի 28-ին և 30-ին՝ 2 գործողությամբ «Ժիզել» բալետը:
Մինչ այդ, հուլիսի 7-ին ներկայացվելու է «Մեղապարտ կրքեր» ժամանակակից բալետային բեմադրությունը և Հ. Պյորսելի «Մավրի պավանա» 1 գործողությամբ բալետը: Երեկոն նվիրվում է ՀՀ վաստակավոր արտիստ Մարիա Դիվանյանի 25-ամյա բեմական գործունեությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ