Գալա Վոկալ համերգային ծրագրով կավարտվի «Ազգային պատկերասրահ» փառատոնը
Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կկայանա «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի հանդիսավոր փակման համերգը: Գալա Վոկալ համերգային ծրագրով հանդես կգան հանրահայտ օպերային երգիչներ, հայկական վոկալի նոր սերնդի վառ ներկայացուցիչներ Վարդուհի Խաչատրյանը /մեցցո-սոպրանո, Շվեյցարիա/, Լիպարիտ Ավետիսյանը /տենոր/, Դավիթ Բաբայանցը /բարիտոն/, կոնցերտմայստեր` Արմեն Աղաջանյան: Ծրագրում ընդգրկված են արիաներ և դերերգեր հայտնի օպերաներից:
Հիշեցնենք, որ «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկել է հունիսի 18-ին: Փառատոնի ընթացքում արդեն կայացել է չորս համերգ:
Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որն աջակցության իր առաքելությունը ստանձնել է 2006թ.-ից: 2008թ.-ից փառատոնն ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության՝ մշակութային միջոցառումների պետական աջակցության ծրագրում: Փառատոնի հիմնադիրներն են «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը և տնօրեն Գարիկ Նազարյանը:
Նախորդող հրապարակումներ՝
Միջազգային երաժշտական 11-րդ փառատոնի բացման համերգը «Ազգային պատկերասրահում»
«Ազգային պատկերասրահ». «Բարձր արվեստի հետ հաղորդակցվելու հիանալի հնարավորություն»
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում