«... Էդվարդ Միրզոյանն այդ ծնունդներից է»
«Մարդիկ կան, որոնց Աստված ստեղծում է սեփական ձեռքերով, խնամքով ու սիրով: Ստեղծում է կաղապարից դուրս, որպես ընտրյալ: Սովորաբար օժտում է հատուկ տաղանդով, հազար ու մի առաքինություններով ու շռայլ, շռայլ հոգով... Էդվարդ Միրզոյանն այդ ծնունդներից է»,- կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանին այսպես է բնութագրել դերասան Սոս Սարգսյանը:
2012 թվականի հենց այս օրը Երևանում ընդհատվեց կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի կյանքը: Էդ. Միրզոյանը ծնվել է 1921 թվականին Վրաստանի Գորի քաղաքում: 1936-ին ընդունվել և 1941թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիան` Վ.Տալյանի ստեղծագործական դասարանը։ 1946-1948թթ. սովորել է Մոսկվայի Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում։ Ստեղծագործական ու մանկավարժական աշխատանքին զուգահեռ աշխուժացավ Էդ.Միրգոյանի գործունեությունը Հայաստանի կոմպոզիտորների միությունում, ուր շուտով դրսևորվեց նրա հզոր հասարակական եռանդը: Սկզբում ընտրվում է կոմպոզիտորների կազմակերպության քարտուղար, այնուհետև՝ վարչության նախագահ (1956-1991):
50-ական թվականների երկրորդ կեսը կոմպոզիտորի համար առանցքային նշանակություն ստացավ աշխատանքը Սիմֆոնիա ստեղծելու ուղղությամբ:
Ինչպես Միրզոյանի Լարային կվարտետը բեկումնային նշանակություն ունեցավ ազգային կամերային-գործիքային երաժշտության համար, այդպես էլ Սիմֆոնիան խորհրդանշեց հայկական սիմֆոնիայի զարգացման նոր փուլը, ազգային սիմֆոնիկ մտածողության գեղարվեստական կատարելությունը: Միրզոյանի Սիմֆոնիան ճանաչվեց որպես ոչ միայն խորհրդային սիմֆոնիզմի, այլև Դ.Շոստակովիչի գնահատմամբ խորհրդային ողջ մշակույթի նվաճում: Սիմֆոնիկ երկերի կողքին էդ.Միրգոյանը ստեղծել է գործիքային գործեր: Կոմպոզիտորի հասուն և կատարյալ նվագարանային գրելաոճի վառ դրսևորումներից են տարբեր դրդապատճառներով գրված «Ինտրոդուկցիանե և «Պերպետում մոբիլենե ջութակի՝ ու նվագախմբի համար (1957), Սոնատ թավջութակի ու դաշնամուրի համար (1967), Դաշնամուրային պոեմը (1970), «Ալբոմ թոռնիկիսըե դաշնամուրի համար: էդ.Միրզոյանի Թավջութակի ու Դաշնամուրի սոնատը (1967) 60-ական թվականների գործիքային երաժշտության ուշագրավ նմուշներից է: Սակավաթիվ դաշնամուրային պիեսներում՝ Պոեմում, ինչպես և «Թոռնիկի համար գրած ալբոմիե յոթ պիեսներում, հեղինակը հավատարիմ է մնում բանաստեղծական ազնիվ, ճկուն, նրբակերտ կերպարներին:
է.Միրզոյանի ստեղծագործությունների շարքում վոկալ գործերը քանակական առումով երկրորդական տեղ են գրավում: Վոկալ գործերի գեղարվեստական կենսունակության վկայությունն են դեռևս 30-ականների վերջին գրված «Ասում են, թեե և «Երազե (խոսք՝ Ավ.Իսահակյանի) ռոմանսները: Գրել է երաժշտություն ֆիլմերի համար:
Միրզոյանը գրել է նաև կինոերաժշտություն (գեղարվեստական` «Փլուզումե, 1959 թ., «Քաոսե, 1974 թ., «Հեղկոմի նախագահըե, 1977 թ., «Աքսորական դ 011», 1979 թ., «Խաչմ-րուկի դեղատունը», 1988 թ., վավերագրական` «Այսօր արևոտ օր է», 1975 թ., բոլորը՝ «Հայֆիլմ»):
Միրզոյանի աշակերտներից են կոմպոզիտորներ Ջիվան Տեր-Թադևոսյանը, Կոնստանտին Օրբելյանը, Ավետ Տերտերյանը, Խաչատուր Ավետիսյանը, Ռոբերտ Ամիրխանյանը և ուրիշներ:
1956-91 թթ-ին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության (1994 թ-ից՝ պատվավոր), 1977 թ-ից՝ Հայաստանի խաղաղության հիմնադրամի (2009 թ-ից՝ պատվավոր) նախագահ: