2015-ի գրականության Նոբելյան մրցանակակիրը բելառուս գրող է
Նոբելյան կոմիտեն այսօր հայտարարել է Գրականության 2015 թվականի Նոբելյան մրցանակակրի անունը` բելառուս գրող Սվետլանա Ալեկսիևիչ: Ինչպես տեղեկանում ենք կոմիտեի պաշտոնական կայքից, մրցանակը նրան շնորհվել է «նրա արձակի բազմաձայն հնչեղության և տառապանքի ու քաջության հավերժացման համար»։
Բրիտանացի բուքմեյքերների տվյալներով, Ալեքսիևիչը Գրականության 114-րդ Նոբելյան մրցանակի հիմանակն թեկնածուն է եղել: Նրա մրցակիցներն էին Հարուկի Մուրակամին, Նգուգի Վա Տհիոնգոն, Ջոյսկ Քէրոլ Օութսը և Ֆիլիպ Ռոտը:
Ալեքսիևիչը 2013-ին մրցանակակիրների ցուցակում եղել է, բայց այն ժամանակ մրցանակը շնորհվել է Կանադայից Էլիս Մոնրոյին:
Բելառուս գրողը հայտնի իր գեղարվեստավավերագրական ստեղծագործություններով` «Պատերազմը կնոջ դեմք չունի», «Ցինկե տղաներ», «Չեռնոբիլյան աղոթք» և այլն:
Նշենք, որ նախորդ տարի մրցանակին արժանացել էր ֆրանսիացի գրող Պատրիկ Մոդիանոն։