Ձյան, երևանցիների ու քաղաքապետարանի հավաստացումների մասին (լուսանկարներ)

17:28 02/02/2012 » Հասարակություն

Ձյան, երևանցիների ու քաղաքապետարանի հավաստացումների մասին (լուսանկարներ)

Երկու օր տեղացող ձյունը լուրջ անհարմարություններ ստեղծեց մայրաքաղաքի բնակիչների համար: 
Ավտոմեքենաները «շլոփաների» շնորհիվ դրանց հետևանքները կարողանում են հաղթահարել, իսկ քաղաքացիներին մնում է  ուղղակի  պայքարել սառույցի, ձյան կուտակումների, ջրային մինի ավազանների, ցեխի ու մնացած վատ երևույթների դեմ:

Հասկանում ենք. ձյան տեղումները չէին կարող այդ ամենը իրենց հետ որպես հետևանք չբերել ու ինչպես քաղաքապետարանն է հավաստիացնում և քաղաքի կենտրոնում էլ մենք ենք տեսնում` տեխնիկան աշխատում է այդ ամենը հաղթահարելու համար, սակայն թե առավոտյան և թե կեսօրից հետո իրավիճակը քաղաքում, մեղմ ասած, ահավոր էր:

Panorama.am-ի լուսանկարիչը ֆիքսել է մի շարք փողոցներ ժամը 13-14-ն ընկած ժամանակահատվածում, երբ թվում էր, որ փողոցները գոնե քիչ թե շատ տեխնիկայի և կոմունալ ծառայությունների շնորհիվ պետք է կարգի բերված լինեին:

Էլ չենք խոսում անցումների մասին, որոնք ուղղակի վնասվածքներ ստանալու աղբյուր են` փողոցը հատել ճանապարհային ոստիկանները չեն թույլատրում, բայց անցումների աստիճանները սառույցներից էլ ոչ ոք չի մաքրում. ի՞նչ անել:

Ինչպես տեսնում ենք լուսանկարներից` գրեթե ոչինչ այդ ժամի դրությամբ արված չէր, թեև, կրկնում ենք, Երևանի քաղաքապետարանը հավաստիացնում է, որ աշխատանքներ տարվում են և չհավատալու հիմքեր չունենք, բայց…

  

  

  

  


Լուսանկարները` Լիլիան Գալստյանի
 

Աղբյուր` Panorama.am

Հեղինակ` Լիա Խոջոյան

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց