- 22:03 | Աշխարհում Փարիզում անհայտ անձը դանակով հարձակվել է զինվորականի վրա
Վիրավորը հոսպիտալացվել է:
Աղբյուր` Corse-Matin - 21:52 | Աշխարհում Apple-ի առաջին համակարգիչն աճուրդում վաճարվել է 500 հազար եվրոյով
Հայտնել է Breaker աճուրդի տան ներկայացուցիչը:
Աղբյուր` Vzglyad.ru - 21:18 | Աշխարհում Իրաքում ահաբեկչություն է տեղի ունեցել
Իրանցի 5 ուխտագնաց է զոհվել. կա 19-ը վիրավոր:
Աղբյուր` Rosbalt.ru - 21:05 | Աշխարհում Տոկիոյի մոտակայքում ռադիացիայի արտահոսք է տեղի ունեցել
Աղբյուր` BBC Russian
- 20:50 | Աշխարհում Կանայք ավելի շատ են հոգեբանական խնդիրներ ունենում, քան տղամարդիկ
Մանրամասները` Panorama.am
- 20:43 | Աշխարհում Մոսկվայում ավտոմեքենան հարվածել է 3 հեծանվորդի
Մարզիկներից մեկը մահացել է:
Աղբյուր` Ria.ru - 20:27 | Աշխարհում Իսրայելում անտառային հրդեհներ են
Կրակի մարման աշխատանքներին ուղղաթիռներ են մասնակացում:
Աղբյուր` Mignews.co.il - 20:20 | Աշխարհում Մյանմայում ՃՏ խոշոր պատահարի հետևանքով 11 մարդ է զոհվել
Ավելի քան 15 ուղևոր վիրավոր է:
Աղբյուր` Itar-tass.com
- 20:00 | Աշխարհում Սաուդյան Արաբիայում հաքերները կոտրել են պետական հաստատությունների կայքերը
Հայտնել է France-Presse գործակալությունը:
Աղբյուր` Ria.ru - 19:50 | Հայաստան Մեկ շաբաթում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց
Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ:
Աղբյուր` Panorama.am - 19:42 | Աշխարհում Bank of America-ն կվաճառի իր 40 մասնաճյուղերը երկու նահանգներում
Գործարքի գինը տատանվում է 20-30 մլն դոլար:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 19:32 | Աշխարհում Լիբիայի հետ սահամանին սիրիացի ապստամբների բազա է ոչնչացվել
Աղբյուր` Vesti.ru
- 19:20 | Աշխարհում Ասադի զորքերը հետ կգրավեն Քուսեյրը
Լիբանանի վարչապետի հետ հանդիպմանը նման կարծիք է հայատնել երկրում Սիրիայի դեսպանը:
Աղբյուր՝ Mignews.co.il - 19:05 | Հայաստան Գյումրիում դեռևս 1220 ընտանիք անօթևան է. Խնդրին ամբողջությամբ կլուծվի 2014-2017թթ.
Այս տվյալները ներկայացված են մարզպետարանի պաշտոնական կայքում:
Աղբյուր` Panorama.am - 18:57 | Աշխարհում ԱՄՆ-ում երկու գնացքներ բախվել են իրար. կա 7 վիրավոր
Հաղորդել է CNN հեռուստաալիքը:
Աղբյուր` Panorama.am - 18:50 | Աշխարհում Carlex Design-ը նոր շունչ է հաղորդել Porsche Carrera GT-ին
Մեքենայից արտադրվել է սահմանափակ քանակությամբ:
Աղբյուր` Luxplanet.ua - 18:43 | Աշխարհում Մախաչկալայում ահաբեկչության տուժածները փոխհատուցում կստանան
Գումարները կհատկացվեն կառավարության պահուստային ֆոնդից:
Աղբյուր` Vesti.ru - 18:35 | Հայաստան Հայաստանն օրեցօր ավելի ու ավելի է մոտենում Եվրոպային
Նման դիտարկումներ արեցին Հայաստանում Ֆրանսիայի և Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպաններ Անրի Ռենոն և Ռայներ Մորելը:
Աղբյուր` Panorama.am - 18:28 | Աշխարհում Իսպանիայում տարօրինակ թանգարան է բացվել
Այցելուները կարող են տեղականալ խեժի արտադրության զարգացման մասին:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 18:20 | Աշխարհում Քուսեյր. Բախումների հետևանքով կա 22 զոհ
Մարտերը սիրիական բանակի և զինյալների միջև շարունակվում են:
Աղբյուր՝ Mignews.co.il - 18:13 | Աշխարհում Աֆրիկայի ափերին առևանգված նավաստիներն ազատ են արձակել
Նրանց թվում ՌԴ քաղաքացի էլ կա:
Աղբյուր` Vzglyad.ru - 18:07 | Աշխարհում Մեծ Բրիտանիա. Ահաբեկչությունից հետո մոտ 160 հարձակում է կատարվել մահմեդականների վրա
Այս մասին տեղեկացրել են իրավապաշտպանները:
Աղբյուր` Ria.ru - 18:00 | Աշխարհում Բախում` «Բավարիայի» և «Բորուսիայի» երկրպագուների միջև
Տեսանյութը` Panorama.am
- 17:50 | Աշխարհում ՖԻՖԱ-ն ուժեղացնում է պատժամիջոցները ռասիզմի դեմ
Պատիժը կլինի որակազրկումը 5 խաղով:
Աղբյուր` Vesti.ru - 17:43 | Աշխարհում Մախաչկալայում պայթյունից տուժածների թիվը հասել է 14-ի
5-ը գնտվում են ծանր վիճակում:
Աղբյուր` Gazeta.ru - 17:35 | Աշխարհում «Թող Ռոնալդուն իրեն պահի «Ոսկե խաղակոշիկը», ինձ համար կարևոր է չեմպիոնական գավաթը»
Չեմպիոնների լիգայի «Բավարիայի» հետ կայանալիք եզրափակիչ հանդիպման նախաշեմին այս մասին հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին:
Աղբյուր` Panorama.am - 17:27 | Հայաստան Մայիսի 26-ին և 27-ին պարբերաբար սպասվում են տեղումներ. հավանական է նաև կարկուտ
Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին էապես չի փոխվի:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 17:20 | Աշխարհում Մոսկվայում դարձյալ փոթորկի զգուշացում է հայտարարվել
Սպասվում են տեղատարափ անձրև և ամպրոպ:
Աղբյուր` Interfax.ru - 17:13 | Աշխարհում Եվրոպական մի շարք երկրներում ձյուն է տեղացել
Տեղումները առատ են եղել Ֆրանսիայում, Բելգիայում, Իտալիայում և Իսպանիայում:
Լուսանկարները՝ Mignews.co.il - 17:06 | Աշխարհում Սիրիական հակամարտություն. Քուսեյր քաղաքը բանակի ռմբակոծման տակ է
Զոհերի և վիրավորների մասին տվյալներ դեռ չեն հաղորդվել:
Աղբյուր` BBC - 17:00 | Աշխարհում Պուտինը հրաժարվել է մեկնել Բաքու
Բաքուն մեծ ջանքեր է գործադրել, սակայն այդպես էլ չի կարողացել այդ հարցի շուրջ համաձայնության գալ, ինչը նույնիսկ քննարկվել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի Մոսկվա կատարած այցի ժամանակ:
Աղբյուր` Panorama.am - 16:50 | Աշխարհում Աֆրիկյան Միության 50-ամյակին նվիրված միջոցառմանը կմասնակցեն ՄԱԿ-ի ղեկավարը և Ֆրանսիայի նախագահը
Տոնակատարություններն արդեն մեկնարկել են:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 16:43 | Աշխարհում Մոսկվայի կենտրոնում գեյ-շքերթի մասնակիցներ են ձերբակալվել
Ձերբակալվածների թվում ռուսական ԼԳԲՏ շարժման առաջնորդն է:
Աղբյուր` Lenta.ru - 16:30 | Աշխարհում Christian Louboutin-ը նոր բուտիկ է բացել լոնդոնյան Harrods համալսարանում
Խանութում ներկայացվել են կանացի կոշիկներ և պայուսակներ:
Աղբյուր` Luxplanet.ua - 16:18 | Աշխարհում Մագնիսական փոթորիկը հասել է երկրագնդին
Արեգակի վրա բռնկումը տեղի էր ունեցել մայիսի 22-ին:
Աղբյուր` Vesti.ru - 16:10 | Հայաստան Ասֆալտապատել են ծառերի հիմքերը. Վերացվում են անփութության հետևանքները
Մանրամասները` Panorama.am
- 15:53 | Հայաստան Շրջանավարտները հրավիրվում են բացօթյա շոու-դիսկոտեկի
Միջոցառումը տեղի կունենա այսօր՝ ժամը 20:00-ին Թումանյանի անվան զբոսայգում:
Տեսանյութը` Panorama.am - 15:45 | Աշխարհում Զիդանը կստանձնի «Ռեալի» սպորտային տնօրենի պաշտոնը
Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստը իր պարտականություններին կանցնի ընթացիկ տարվա վերջին:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 15:38 | Աշխարհում Նոր սեքս-սկանդալ ԱՄՆ բանակում
Հետաքննում են հրթիռատիեզերական բաժնի տղամարդ աշխատակաիցների միջև եղած սիրավեպի մանրամասները:
Աղբյուր՝ Mignews.co.il
- 15:22 | Աշխարհում Կամչատկայի ափերն ևս 2 երկրաշարժ է գրանցվել
Առաջինը 5,8, երկրորդը` 4,7 մագնիտուդ ուժգնությամբ:
Աղբյուր` Vzglyad.ru - 15:13 | Աշխարհում Սիրիայի ընդդիմությունը իր պահանջներն է ներկայացրել Ժնևի կոնֆերանսին մասնակցելու համար
Մանրամասները` Itar-tass.com
- 15:05 | Աշխարհում Սթրեսը ճնշում է կանանց վերարտադրողական ֆունկցիան
Նման եզրահանգման են եկել գիտնականները:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 14:47 | Աշխարհում Աշխատանք փնտրողների թիվը նվազել է շուրջ 14 %-ով
Այս մասին այսօր լրագրղների հետ զրույցում ասել է «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Արտակ Մանգասարյանը:
Աղբյուր` Panorama.am - 14:40 | Աշխարհում Դաղստանի ՆԳՆ-ի շենքի մոտ մեքենա պայթյունի զոհերի թիվը հասել է 2-ի
12 մարդ հոսպիտալացվել է:
Աղբյուր` Itar-tass.com - 14:30 | Աշխարհում Աշխաբադը ճանաչվել է սպիտակ մարմարի քաղաքը աշխարհում
Թուրքմենիայի մայրաքաղաքը հերթական անգամ գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում:
Աղբյուր` BBC Russian - 14:25 | Աշխարհում ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի վերջում ահաբեկչություն է ծրագրվում
Ծայրահեղականները այն կիրականացնեն պայթուցիկ սարքի միջոցով:
Աղբյուր` Gazeta.ru - 14:10 | Աշխարհում Ռուսաստան. Սիրիայի կառավարությունը կմասնակցի խաղաղ բանակցություններին
Հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Աղբյուր՝ Mignews.co.il - 13:50 | Հայաստան Վրթանես եպիսկոպոսը` Նոյեմբերյանի զորամասում տեղի ունեցածի մասին
Տեսանյութը` Panorama.am
- 13:35 | Աշխարհում Givenchy-ին ներկայացրել է «Աշուն-2013» հավաքածուն
Գովազդային տեսահոլովակը նկարահանվել է սևի և սպիտակի համադրությամբ:
Աղբյուր` Luxplanet.ua - 13:23 | Աշխարհում Ֆուկուսիմայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ցնցման ուժգնությունը կազմել է 4,3 մագնիտուդ:
Աղբյուր` Itar-tass.com
- 13:15 | Աշխարհում Սիրիայի ընդդիմություն. Բանակցություններ` միայն Ասադի հեռանալուց հետո
Երկրի նախագահի հրաժարականի դեպքում սիրիացի ընդդիմադիրները բանակցություններ կվարեն Ժնևում:
Աղբյուր` BBC Russian - 13:08 | Աշխարհում Կիևում ձերբակալություններ են
Ոստիկանության կողմից գեյ-շքերթի անցկացման դեմ ակցիայի 10 ցուցարար է ձերբակալվել:
Աղբյուր` Gazeta.ru - 12:50 | Աշխարհում «Բաքվի իրարամերժ հայտարարությունների պայմաններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հնարավոր չէ»
«Ռեգնում» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Ռազմավարական մոդելավորման ռուսական կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը:
Աղբյուր` Panorama.am - 12:44 | Աշխարհում Մախաչկալայում մահապարտի կողմից պայթյուն է իրականացվել
Ահաբեկիչը զոհվել է. կա 5 վիրավոր:
Աղբյուր` Ria.ru - 12:38 | Աշխարհում Ռուսաստանը և ԱՄՆ-ն Սիրիայի հարցը կքննարկեն Փարիզում
Ամմանում լրագրողներին հայտնել է ամերիկացի պաշտոնյան:
Աղբյուր՝ Mignews.co.il
15:24 23/06/2012 » Առողջություն
«Մի բարի պտուղ էլ մենք չենք» կամ` ո՞վ է մեղավոր, որ «շտապ օգնությունն» անվճար չի
Ցավոք, բոլորս էլ ժամանակ առ ժամանակ հասնում ենք բժշկի դուռը և ամեն անգամ կանչ գրանցելիս մենք հիշում ենք, որ «շտապ օգնության» ծառայությունն անվճար է, սակայն միևնույն է` դատարկաձեռն բժիշկներին ճամփա չենք դնում` «ո՞նց կլինի»:
Ի՞նչ է սա, սեփական իրավունքներից պակաս իրազեկված լինելու, թե այսպես կոչված «հայկական ադաթի» զոհ լինելու հետևանք դժվար է ասել: Բայց ներկայացված դրվագները վկայում են, որ միակողմանի մեղադրանքներ ներկայացնել բժիշկներին, թե ծառայությունն անվճար է, ինչու եք, օ ~ ստորներ, գումար վերցնում մեզանից այնքան էլ ճիշտ չէ: Ի վերջո, մի բարի պտուղ էլ մենք չենք ու մենք ինքներս ենք հաճախ առաջինը խախտում օրենքը (ի վերջո բժշկի գրպանը թղթադրամ դնելը կաշառք է դիտվում), սակայն հետո էլ պատեհ-անպատեհ բարձրաձայնում այն մասին, որ բոլոր բժիշկները միայն «փող են ուտում» ու առհասարակ` «երկիրը երկիր չի»: Այստեղ նաև հարկ է հիշել ռուսական հայտնի ասացվածքը` «Дают бери, бьют беги» ու գիտակցելով, որ մեր առօրյան ինքներս ենք կերտում և շատ դեպքերում հենց մեզանից է պետք սկսել բարեփոխումները` փորձել ապրել փոքր-ինչ այլ կերպ, ճիշտ... կստացվի թե ոչ` սա արդեն այլ հարց է (տեսնես ես կարո՞ղ եմ):
Դրվագ առաջին. «Իմը ինձ տուր... իմը ինձ տուր չտենա...»
Ազգականս երեք ամիս առաջ ինսուլտ է տարել, հիմա անկողնային է, ծանր վիճակում: Միայն տեղամասային թերապևտի հույսով մնալ այդպես էլ չհաջողվեց, հիվանդությունը բարդություններ առաջ քաշեց և արդյունքում օրերից մի օր «շտապ օգնությունը» մերոնց տնից կանչ արձանագրեց: Եկան. ստուգեցին, թխկթխկացրեցին ինչ-որ բժշկական գործիքներով, հարցուփորձ արեցին, ճնշում չափեցին... մի խոսքով` ամենը, ինչ անհրաժեշտ է արվեց:
Վերջում առաջարկեցին տեղափոխել հիվանդանոց, քանի որ վիճակը, մեղմ ասած, այնքան էլ լավ չէ, սակայն այնպիսի վերապահումով, թե հույս չկա, որ հիվանդանոցից նրան առողջացած կամ գոնե ոտքի վրա տուն կբերեք: Առաջարկեցին մտածել` զգուշացնելով, որ բուժումը հիվանդանոցում ամենևին էլ մատչելի չէ ու թեև հիվանդը 70 տարեկան թոշակառու է, միևնույն է պետպատվեր ասվածը այս պարագայում առ ոչինչ է և բուժումը նրանց վրա 200 հազար դրամից սկսած կնստի: Այն էլ, կրկնեց, հույս չկա, որ օգուտ կտա:
Մի խոսքով, վրա հասավ պահը, երբ բժիշկները, նախապես ստորագրել տալով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը այն մասին, թե ինչ են արել ու ինչ են առաջարկել, մոտեցան դռանը, որ հեռանան: Դե, փոքրուց բոլորս էլ տեսել ենք, թե ի՞նչ է լինում նման դեպքերում` տանտիրոջ ձեռքը թղթադրամով զգուշավոր, որպեսզի ոչ ոք չտեսնի (բայց դե բոլորն էլ տեսնում են) մտնում է բժշկի գրպանը ու այնտեղ թողնելով պարունակությունը հապշտապ հետ քաշվում: Սակայն այս անգամ ամենը գնաց փոքր-ինչ այլ սցենարով:
Քանի դեռ բժիշկը սենյակում հիվանդին հրաժեշտ էր տալիս ու հուսադրում, որ ամեն ինչ լավ կլինի ու նա պետք է լավ սնվի, բուժքույրը, տեսնելով տանտիրուհու ձեռքում նախապատրաստած թղթադրամները (անգամ հասցրել էր հաշվել, որ 3 հազար է ձեռքին ու կողմնորոշվել), հապշտապ մոտեցավ նրան ու մեջքով կանգնելով բժշկին սկսեց ինչ-որ շարժումներ անել` աչքերով ցույց տալոց թղթադրամներին: Հետո լսվեց «Իմը ինձ տուր... իմը ինձ տուր չտենա», ինչը դարձյալ չհասկացվեց ու քանի որ ամեն վայրկյանը թանկ էր` նա պարզապես ձեռքը գցեց, այդ երեք հազարից մեկը վերցրեց ու շուտ դրեց գրպանը: Բժիշկը, իհարկե, ամեն ինչ էլ նկատեց, բայց «էթիկայից ելնելով» ոչ մի ռեակցիա չտվեց: Փոխարենը «թույլ տվեց», որ տանտիրուհու ձեռքը իր առաքելությունը կատարի ու երկուսով հեռացան տանից:
Դժվար է ասել հետո ի՞նչ է տեղի ունեցել «շտապ օգնության» մեքենայում, առավել ևս, որ շրջանառվող լուրերի համաձայն` բրիգադը կիսվում է նաև վարորդի հետ: Բայց փաստը մնում է փաստ` բուժքույրերը, երևի, այլևս չեն վստահում բժիշկներին `վաստակածը կիսելու առումով ու իրենք իրենց գլխի ճարը տեսնում.
Դրվագ երկրորդ. Տեսնես ինչի՞ ինձնից փող չվերցրեցին, կարող է այնքան վատ էի ....
Ծանոթներիցս մեկը, երբ պատմեցի այս պատմությունը, հիշեց, որ մոտ երեք շաբաթ առաջ էլ ինքն էր «շտապ օգնություն» կանչել: Եկել էին, անհրաժեշտն արել, սրսկել, երկար-բարակ հարցեր տվել... մի խոսքով` նույնը: Բայց «շտապ օգնության» այդ բրիգադը բավականին լավ ու ուշադիր մասնագետներով էր հագեցած ու երկար ժամանակ չէր հեռանում` անձամբ հետևելով հիվանդի վիճակին:
Վերջում էլ, երբ վիճակը կայունացել էր ու տանտիրոջ հայնտի առաքելության պահն էր հասել, բժիշկները պարզապես հրաժարվել էին վերցնել առաջարկվող գումարը: Ավելին` արտաբերել անգամ «պետք չի անել տենց բան », բայց տանտերը համառություն էր ցուցաբերել ու գումարը հասցրել նշանակետին... Այստեղ, կարելի է ասել, գործել էր «Ո՞նց կլինի, այդքան ուշադիր էին» սկզբունքը ու թքած, որ դա իր գործն է ու ինքը պետությունից գումար է ստանում հիվանդներին սպասարկելու համար:
Ի դեպ, ծանոթս, ով պատմեց իր հետ կատարվածը, չմոռացավ նաև կատակել. «Կարող ա՞ այնքան վատ էի, մեռնում էի, դրա համար էլ չէին ուզում վերցնել...»:
Աղբյուր` Panorama.am
Հեղինակ` Լիա Խոջոյան
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
20:23 25/05/2013 » Մշակույթ
20:10 25/05/2013 » Հասարակություն
Cosa Nostra-ի դեմ պայքարած հոգևորականը երանելիների շարքին է դասվել
19:57 25/05/2013 » Հասարակություն
Տոկիոյի մոտ գտնվող լաբորատորիայից ռադիացիայի արտահոսք է գրանցվել
19:27 25/05/2013 » Հասարակություն
Կանայք ավելի շատ են հոգեբանական խնդիրներ ունենում, քան տղամարդիկ
19:15 25/05/2013 » Հասարակություն
Մեկ շաբաթում հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց









Կանխարգելելն ավելի դյուրին է, քան բուժելը.
Արգանդի վզիկի քաղցկեղը հնարավոր է կանխարգելել պատվաստման միջոցով
Հեծանի՞վ, ուղղաթի՞ռ, թե՞… Վարչապետը` իր փոխադրամիջոցն ընտրելու, գազի գնի և բռնված ձկների մասին
-Տարբեր երկրների կառավարությունների ղեկավարները, օրինակ, հեծանիվով են գնում աշխատանքի, չե՞ք պատրաստվում հետևել նրանց: -Համաշխարհային փորձը բազմազան է: Թույլ տվեք, իմ փոխադրման ձևերը ինքս որոշեմ:
Սլովակ լրագրող. Մեզ մոտ բյուրոկրատիա է, իսկ Արցախում` դեմոկրատիա (Տեսանյութ)
«Մեր երկրում չես կարող գնալ ու զրուցել նախարարի հետ: Այստեղ ես կարող եմ գնալ և նախարարի հետ զրուցել, ոչ մի խնդիր: Շատ քիչ մարդիկ մեզ մոտ գիտեն, թե որտեղ է Արցախը և ինձ համար դա ուղղակի աղետ է»