- 11:05 | Հայաստան Ի՞նչ է կատարվում «Կիլիկիա» առևտրի կենտրոնի շուրջ. Անհատ ձեռներեցները շարունակում են բողոքել
Մանրամասները` Panorama.am
- 11:00 | Աշխարհում Գերմանիայում ստեղծվել է մահմեդական առաջին համայնքը
Համայնքը իրավունք կունենա իր սեփական գերեզմատունը ստեղծել և հարկեր հավաքել:
Աղբյուր` Euromag.ru - 10:52 | Աշխարհում «Նահանգները չեն կարողանա կանգնեցնել գաղտնի տվյալների արտահոսքը»
Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:
Աղբյուր` Vesti.ru - 10:45 | Աշխարհում Գերմանական Commerzbank-ն ավելի քան 5 հազար աշխատատեղ կկրճատի
Այս մասին հաղորդել է Handelsblatt թերթը:
Աղբյուր` Interfax.ru - 10:38 | Հայաստան Կարկուտից տուժած գյուղացիներին խոշոր գումար է փոխանցվել
«Հրապարակ»-ը գրում է, որ տուժած գյուղացիներին 20 մլն դրամ է փոխանցել ֆրանսիացիներին պատկանող Երևանի կոնյակի գործարանի տնօրինությունը:
Աղբյուր` Panorama.am - 10:32 | Աշխարհում Ռիո դե Ժանեյրո. Անկարգությունների հետևանքով մոտ 30 մարդ է տուժել
Բողոքի ակցիան ուղղված էր ավտոբուսի և մետրոյի տոմսերի գների թանկացման դեմ:
Մանրամասները` Ria.ru - 10:26 | Աշխարհում Օբամա. «Հեռախոսների գաղտնալսումը հիմնված էր դատարանի որոշման վրա»
ԱՄՆ նախագահը հերքել է այն եզրակացությունը, որ այդ գործողությունները նման են Սպիտակ տան նախորդ աշխատակազմի գործունեությանը:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 10:20 | Աշխարհում Քաբուլում հզոր պայթյուն է տեղի ունեցել
Նախնական տվյալներով, ահաբեկչությունն իրականացրելէ մահապարտ ահաբեկիչը:
Աղբյուր՝ BBC Russian - 10:15 | Տարածաշրջան Թուրքիայում վերսկսվել են բողոքի զանգվածային ցույցերը
Տեսանյութը` Itar-tass.com
- 10:10 | Աշխարհում ՀԱՄԱՍ-ը հուսով է Ռոհանիի օրոք կարգավորել հարաբերությունները Իրանի հետ
Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, հաղորդել է շարժման առաջնորդներից Ահմեդ Յուսեֆը:
Աղբյուր` Panorama.am - 10:05 | Հայաստան Կեսօրից հետո հանրապետության շրջանների գերակշիռ մասում ժամանակ առ ժամանակ հնարավոր է անձրև ու ամպրոպ
Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 00:00 | Աշխարհում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դեմ է Սիրիայի վրա անթռիչք գոտի ստեղծելու մտքին
Պան Կի Մունի կարծիքով դա միայն կսրի հակամարտության ընթացքը:
Աղբյուր` Vzglyad.ru - 23:40 | Աշխարհում Air Berlin ավիաընկերության օդաչուները գործադուլի են պատրաստվում
Բողոքի ակցիայի հստակ օրը դեռ հայտնի չէ:
Աղբյուր` Itar-tass.com - 23:33 | Աշխարհում Հունաստանի Գերագույն դատարանը դադարեցրել է ERT պետական հեռուստատեսության փակման մասին որոշումը
Աղբյուր՝ Kommersant.ru
- 23:20 | Աշխարհում Նելսոն Մանդելան իրեն «շատ լավ է զգում»
Հարավային Աֆրիկայի նախկին նախագահը դեռ հոսպիտալացված է:
Աղբյուր` Interfax.ru - 23:08 | Աշխարհում Կիպրոսը դուրս չի գա եվրագոտուց
Հայտարարել է երկրի նախագահ Նիկոս Անաստասիադիսը:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 22:53 | Աշխարհում Եգիպտական բանակը չի խառնվի Սիրիայի պատերազմին
Նախօրեին Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին խզել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ:
Աղբյուր՝ Mignews.co.il - 22:40 | Աշխարհում Պուտինը և Օբաման հանդիպել են G8-ի շրջանակներում
ՌԴ և ԱՄՆ նախագահների զրույցի համար հատկացված է մեկ ժամ:
Աղբյուր` Vesti.ru - 22:12 | Աշխարհում Հնդկաստանում հորդառատ անձրևների և սողանքների զոհերի թիվը գերազանցել է 60-ը
Հաղորդել է Zee News հեռուստաալիքը:
Աղբյուր` Ria.ru - 22:03 | Աշխարհում Սոցհարցում. Ամերիկացիները կորցնում են իրենց վստահությունը Օբամայի հանդեպ
Սա ամենացածր ցուցանիշն է ԱՄՆ նախագահի համար վերջին 19 ամիսների ընթացքում:
Աղբյուր` Interfax.ru - 21:46 | Աշխարհում Բուլղարիա. Սոֆիայի բնակիչները կրկին դուրս են եկել հակակառավարական ցույցի
Հանրահավաքին մասնակցել է մոտ 5 հազար մարդ:
Աղբյուր` Itar-tass.com - 21:30 | Աշխարհում Tweet բառը ընդգրկվել է Օքսֆորդի բառարանում
Այս մասին նշված է հրատարակչության գլխավոր խմբագրի հայտարարությունում:
Աղբյուր՝ Lenta.ru - 21:13 | Աշխարհում «Ռեալ» և Անչելոտտի. պայմանագիրը սեղանին է
Մոտակա մի քանի ժամվա ընթացքում իտալացի ֆուտբոլային մասնագետ Կառլո Անչելոտտին կնշանակվի Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում:
Աղբյուր՝ Panorama.am - 21:06 | Աշխարհում Ասադ. «Եվրոպան պատասխան է տալու ապստամբներին զենք մատակարարելու համար»
Աղբյուր՝ The Times of India
- 20:40 | Հայաստան Տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Իսպանիա
Մադրիդում Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Գարսիա-Մարգալյոյի հետ էր:
Աղբյուր՝ Mfa.am - 20:32 | Աշխարհում Չեխիայի վարչապետը հրաժարական է տվել
Հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
Աղբյուր` Interfax.ru - 20:17 | Աշխարհում Ստամբուլ. Պրոֆմիությունների ակտիվիստները դադարեցրել են հանրահավաքը Թաքսիմ հրապարակում
Աղբյուր` Itar-tass.com
- 20:00 | Աշխարհում Հյուսիսային Իռլանդիայում մեկնարկել է G8 գագաթաժողովը
Քննարկման հիմնական թեմաները կլինեն սիրիական հարցը և համաշխարհային տնտեսության խնդիրիները:
Աղբյուր՝ Gazeta.ru - 19:30 | Աշխարհում Հասան Ռոուհանի. «Իրանը կզարգացնի հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ»
Այս մասին Իրանի նորընտիր նախագահը հայտարարել է իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ:
Աղբյուր` Itar-tass.com - 19:23 | Աշխարհում Վիլյամ Հեյգ. «Սիրիական պետությունը փլուզումից փրկելու համար պետք է կանխել չափավոր ընդդիմության ոչնչացումը»
Աղբյուր՝ Panorama.am
- 19:15 | Աշխարհում ԱՄՆ-ը և ԵՄ-ը սկսել են ազատ առևտրի գոտու վերաբերյալ բանակցությունները
Հայտնել է Reuters-ը:
Աղբյուր՝ Gazeta.ru - 19:05 | Աշխարհում Սիրիայի նախագահը հերքում է քիմիական զենքի կիրառման վերաբերյալ մեղադրանքները
Այս մասին Բաշար Ասադը հայտարարել է գերմանական Frankfurter Allgemeinen Zeitung թերթին տված հարցազրույցում:
Աղբյուր` Ria.ru - 18:57 | Տարածաշրջան Թուրքիայի իշխանությունները սպառնում են զորքեր ուղարկել ցուցարարների դեմ
Երկրի փոխվարչապետը հայտարարել է, որ ոստիկանների գործողությունները բավարար չեն բողոքարարներին հանգստացնելու համար:
Աղբյուր՝ BBC Russian
- 18:49 | Հայաստան Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Վարդգես Պետրոսյանի 80-ամյակի հոբելյանական հանդիսությունը
Այն տեղի կունենա հունիսի 18-ին, ժամը 19:00-ին:
- 18:42 | Հայաստան Բնապահապանության նախարարության բնապահպանական պետական տեսչության ստուգայցերը հանրապետության մայրուղիներին շարունակվում են
Հրապարակված վերջին ստուգայցի ընթացքում ինը տարբեր բեռնատարողության ապօրինի փայտ տեղափոխող ավտոմեքենաներ հայտնաբերելուց հետո բնապահպանական պետական տեսչությունը բռնագրավել է ևս տասնվեց տարբեր բեռնատարողության բեռնատար մեքենաներ:
- 18:35 | Հայաստան Ստրասբուրգում կանցկացվի Եվրոպայի խորհրդում ՀՀ նախագահության առաջին միջոցառումը
Աղբյուր՝ Panorama.am
- 18:28 | Աշխարհում Հալեպից ոչ հեռու տեղի ունեցած պայթյունի հետևանքով 60 սիրիացի զինվոր է զոհվել
Ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Ալ-Ղաիդայի» հետ կապ ունեցող խմբավորումը:
Աղբյուր՝ Rosbalt.ru - 18:10 | Աշխարհում BBC-ի մեկնաբանը դատապարտվել է 15 ամսվա ազատազրկման
Ստյուարդ Հոլը մեղադրվել է երեխաների նկատմամբ գործած մի շարք բռնությունների համար:
Աղբյուր` Itar-tass.com - 18:00 | Աշխարհում Ներկայացվել են 2013թ-ի սպասվող ֆիլմերի թրեյլերները
Տեսանյութերը` Luxplanet.ua
- 17:46 | Հայաստան «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հանդիպել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկի հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաև ԼՂՀ-ին առնչվող հարցեր:
- 17:40 | Հայաստան Այս գիշեր գրեթե ամենուրեք կդիտվի առանց տեղումների եղանակ
Օդի ջերմաստիճանը վաղը ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:
Աղբյուր՝ «Մետեո.Թիվի» - 17:33 | Աշխարհում Սիրիացի ապստամբները զենիթահրթիռային համակարգեր են ստացել Սաուդյան Արաբիայից
Այս մասին հաղորդել է Reuters-ի հավաստի աղբյուրներից մեկը:
Աղբյուր՝ Gazeta.ru - 17:25 | Տարածաշրջան ԻԻՀ նորընտիր նախագահ. «Իրանը դեմ է միջազգային միջամտությանը սիրիական հակամարտությունում»
Հասան Ռուհանիի խոսքերով, ճգնաժամը պետք է հաղթահարվի սիրիացի ժողովրդի կողմից:
Աղբյուր` Itar-tass.com - 17:18 | Աշխարհում Մերկել. «Ես ցնցված եմ, ինչպես և շատ այլոք»
Գերմանիայի կանցլերը դատապարտել է թուրքական իշխանությունների գործողությունները:
Աղբյուր` Panorama.am - 17:11 | Հայաստան Այսօր բորսայում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Հայտնել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ից:
Աղբյուր՝ NASDAQ OMX Armenia - 17:05 | Աշխարհում Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով հայտարարվել է հայտերի ընդունելություն
Մանրամասները` Police.am
- 16:57 | Տարածաշրջան Իրանը պատրաստ չէ դադարեցնել ուրանի հարստացումը
Այս մասին հայտարարել է ԻԻՀ նորընտիր նախագահ Հասան Ռուհանին:
Աղբյուր` Ria.ru - 16:50 | Աշխարհում Էկվադորը կշարունակի ապաստան հատկացնել WikiLeaks-ի հիմնադրին Լոնդոնում իր դեսպանատանը
Այս մասին հայտարարել է երկրի ԱԳ նախարարը:
Աղբյուր՝ BBC - 16:40 | Հայաստան «Ես այստեղ հնչած բոլոր ելույթների վերաբերյալ նաև Ձեզ հետաքրքրող հարցերին պատասխաններ կտամ իմ եզրափակիչ ելույթի ժամանակ»
Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:
Աղբյուր` Panorama.am - 16:34 | Հայաստան Երևանի կենդանաբանական այգու վարրիներն իրենց հանգիստն անցկացնում են ամառային կղզում
Մանրամասները` Yerevanzoo.am
- 16:28 | Աշխարհում Շատակերությունը` հիշողության հետ կապված խնդիրների պատճառ
Նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները:
Մանրամասները` Rosbalt.ru - 16:21 | Աշխարհում Մոնրեալի քաղաքապետը մեղադրվում է կոռուպցիայի մեջ
Պաշտոնյան ձերբակալվել է:
Աղբյուր՝ Gazeta.ru - 16:15 | Աշխարհում Ռուսաստանը թույլ չի տա Սիրիայի վրա անթռիչք գոտի ստեղծել
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Աղբյուր` Itar-tass.com - 16:06 | Աշխարհում Պակիստանում պայթյունների հետևանքով փակվել է կանանց համալսարանը
Նախորդ շաբաթ տեղի ունեցած ահաբեկչության զոհ էին դարձել 14 ուսանող:
Աղբյուր՝ BBC Russian - 16:00 | Աշխարհում Արթրիտը զարգանում է նյարդերի պատճառով. ցույց են տվել ուսումնասիրությունները
Նյարդային աճի գործոնի նվազեցումը կարող է փրկել հիվանդությունից:
Մանրամասները՝ Meddaily.ru
14:07 02/07/2012 » Հասարակություն
Ռ. Բաբայան. Մեր ստեղծած արժեքային համակարգի դրոշին բռնություն է գրված
Մենք ինքերս ենք ստեղծել և ապրում ենք այն արժեքային համակարգում, որի դրոշին գրված է բռնություն: Անդրադառնալով «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպին, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հովհ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ հավելելով, որ ներկայումս հասարակության համար գրեթե յուրաքանչյուր խնդիր լուծման միակ միջոցը դարձել է բռնությունը:
«Այս հանցագործության կատարողները այս արժեքների կրողներ էին: Սադիզմը մտած է նրանց արյան մեջ: Նրանցից ոչ մեկը, լինի թիկնապահ, թե մատուցող, չի համապատասխանում իր մասնագիտության պահանջներին: Մատուցող չի կարող հարցեր լուծելու համար հաճախորդին դուրս կանչել, թիկնապահը չի կարող անպաշտպան թողնել այն անձին, ում պետք է պատպանի և էլի գնա հարցեր լուծի: Սա առաջին դեպքը չէ, որ նման երևույթներ են տեղի ունենում, պարզապես պետք է երևույթներն իրենց անուններով կոչել: Սա ընդամենը բանդա է, որն ունի իր պարագլուխը: Մեզանից յուրաքանչյուրը մեղավոր է այս ամենի համար: Բռնությունն արդարացված է միայն ռազմի դաշտում, երբ պաշտպանում ես հայրենիքդ»,- նշեց Ռուբեն Բաբայանը:
Իր հերթին, ասուլիսին ներկա երգչուհի Լիլիթ Պիպոյանն նշեց, որ այս ամենի գլխավոր պատճառն այն է, որ ներկայումս օրենքը հասարակության կենսագործունեության մեջ որևէ արժեք չունի: «Օրենքը պետք է վերաբերի բոլորին: Մարդիկ այսօր իրենց հարցերը լուծում են իրենց «ուժով», իսկ այս դեպքը տեղի է ունեցել այն տարածքում, որը որոշ անձինք իրենց կալվածքն են համարում, գործում են իրենց «օրենքներով» և միանգամից «самасуд» են իրականացնում»,- նշեց Լիլիթ Պիպոյանը:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կարծիքով, այս ամբողջ իրողության գլխավոր շարժառիթը հասարակության անտարբերությունն է: «Եթե «դողացող» հասարակություն ունենանք, եթե հայը հայի համար մտահոգվի, նման երևույթներ չեն լինի: Մենք պետք է մեր գործը սկսենք մանկապարտեզից: Մենք մեկս մյուսի հանդեպ օտարացել ենք: Այս ամենը հասարակության համար վտանգավոր է: Երբ մեր զինվորը մահանում է տվյալ վայրում, սակայն հաջորդ օրը նույն վայրում հարսանիք են անում, դա նշանակում է, որ մենք անդունդի հատակին ենք»,- նշեց Սամվել Կարապետյանը:
Աղբյուր` Panorama.am
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
11:02 18/06/2013 » Իրավունք
Արարատի մարզպետը ռիսկի տակ է. Մարզում չարաշահումների վերաբերյալ փաթեթը կուղարկվի ՀՔԾ
11:00 18/06/2013 » Տնտեսություն
Ի՞նչ է կատարվում «Կիլիկիա» առևտրի կենտրոնի շուրջ. Անհատ ձեռներեցները շարունակում են բողոքել
10:45 18/06/2013 » Քաղաքական
Հ.Նաղդալյան. Չինաստանը հատկապես կարևոր գործընկեր է դառնում նաև մեր տարածաշրջանում
10:40 18/06/2013 » Մշակույթ
Դերասան Միքայել Պողոսյան. Քննադատելու շատ բան կա, բայց դա էլ բանաձև, ապրելաձև չէ









18/06/2013
Դերասան Միքայել Պողոսյան. Քննադատելու շատ բան կա, բայց դա էլ բանաձև, ապրելաձև չէ
-Մարդիկ փոխվել են, դարձել են ավելի ինքնանփոփ, ֆիքսվել են իրենց վրա: Դա գալիս է կյանքի ոչ նորմալ պայմաններից:
Արվեստաբան Արաքսյա Սարյան. Գավառական մտածողություն ու միջին շնորհալի «տաղանդներ»
-Ինչ վերաբերում է չլինելուն, երևի առաջին պատճառներից մեկն այն է, որ շատ անձնական է դարձել ամեն ինչը, և եթե դու միջին շնորհալի մարդուն չասես տաղանդավոր, կդառնաս թշնամի:
Երիտասարդ ռեժիսոր Շուշանիկ Գևորգյանը մտահոգ է… «Այսօր թատրոնը պարտվում է սերիալներին»
Սերիալում քարոզվում է վատը, անորակը, իսկ թատրոնում կան հրաշալի ներկայացումներ, որոնց մասին գիտի թատերասեր հասարակության քիչ տոկոսը: Սերիալներն ուղղակի արհավիրք են մեր գլխին: