Աղթամարի եկեղեցին պատրաստվում է սեպտեմբերի 9-ի պատարագին

10:57 02/08/2012 » Հասարակություն

Աղթամարի եկեղեցին պատրաստվում է սեպտեմբերի 9-ի պատարագին

Վանի Աղթամար կղզու հայկական Սուրբ Խաչ եկեղեցում ընթանում են հերթական նախապատրաստական աշխատանքները տարեկան մեկ անգամ թույլատրվող պատարագն անցկացնելու համար: 10-րդ դարի հայկական այս եկեղեցին կառուցվել է Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու օրոք:

Ինչպես հայտնում է «Ermenihaber.am» (Էրմենիհաբեր) լրատվական կայքն այս տարի Սուրբ Խաչի կրոնական արարողությունը նախանշված է սեպտեմբերի 9-ին: Վանի փոխնահանգապետ Աթայ Ուսլուն այդ կապակցությամբ ժողով է գումարել և հայտարարել, որ 2011-ին երկրաշարժից մասամբ ավերված, բայց արդեն վերականգնված Վանը պատրաստ է հյուրընկալել զբոսաշրջիկների:

Հիշեցնենք, որ 3 տարի առաջ վերանորոգումից հետո Աղթամարի հայոց պատմական եկեղեցին ստացավ թանգարանի կարգավիճակ: Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը որոշում ընդունեց այժմ տարեկան միայն մեկ անգամ թույլատրել եկեղեցում պատարագ մատուցել:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց