Պարզվել է` Գյումրիում ընտրակաշառք բաժանել է թանգարանի տնօրենը

13:35 03/08/2012 » Իրավունք

Պարզվել է` Գյումրիում ընտրակաշառք բաժանել է թանգարանի տնօրենը

Հատուկ քննչական ծառայությունից ոստիկանության Գյումրիի բաժնում գրություն է ստացվել, որ մայիսի 6-ին Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը հաղորդում է հեռարձակել ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում Գյումրի քաղաքի Շարլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցած ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու մի դեպքի վերաբերյալ:

Ըստ այդմ՝ «ԳԱԶել-32213» մակնիշի 29 ՕՕ 719 ավտոմեքենայից, անհայտ անձի կողմից կաշառք տալու դեպքի վերաբերյալ հուլիսի 21-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 154 պրիմ 2 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքվ հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Հատուկ քննչական ծառայության և ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների հետևողական, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 6-ին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում հիշյալ ավտոմեքենայից քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել Գյումրի քաղաքի «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրեն, 1971 թ. ծնված Շողիկ Մելքոնյանը:

Նախաքննությունը վարում է Հատուկ քննչական ծառայությունը:

Ընտրակաշառք բաժանելու մասին «ԳԱԼԱ»-ի տեսանյութի հիման վրա քրեական գործ է հարուցվել

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց