Մշակույթ 12:40 25/07/2015

«Նա եկավ, լռեց և ամեն ինչ ասաց»... Լեոնիդ Ենգիբարյան

Ծաղրածուների արքա Լեոնիդ Ենգիբարյանին հիշելիս աչքիդ առաջ է հառնում հաճելի դիմագծերով, մանկան թափանցիկ հոգով, բարի աչքերով, բացառիկ տաղանդի տեր մի երիտասարդ, որին շատ սերունդներ պիտի համարեն իրենց ուսուցիչը, որի չծերացող արվեստը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու:

Շատ կարճ կյանք ունեցավ աշխարհաճանաչ ծաղրածուն, ավելի կարճ` նրա ստեղծագործական գործունեությունը: Արտիստը հրաժեշտ տվեց կյանքին, երբ նոր էր բոլորել ընդամենը 37-ը` 1972 թվականի հուլիսի 25-ին, սակայն, արդեն, արժանացել էր իր արվեստի բոլոր դափնիներին:

Մեծ դերասանի մահը շատերի համար մնաց առեղծված: Իր խաղընկեր Ալբերտ Մինասյանը հիշում է Լ. Ենգիբարյանի մոր պատմածից. առավոտյան մայրը մտնում է որդու սենյակը` արթնացնելու… Իր արվեստի նման լուռ, առանց որևէ մեկին անհանգստացնելու, կյանքից հեռացավ լռության հանճարեղ արտիստը:



Ծաղրածուների արքան էր, ասելիք ուներ և այդ ամենը հարուստ երևակայությամբ բազմակերպ մատուցում էր ենգիբարյանական յուրատեսակ քուրայով անցկացրած, ինքնատիպ ոճով ու արտասովոր ունակությամբ:

Լ. Ենգիբարյանը ծաղրածուին ազատեց ընդհանրական կերպար հասկացությունից և տվեց նրան անհատականություն: Նա ծաղրածուական արվեստ բերեց նոր մտածելակերպ, որով ծաղրածուն արդեն արվեստի երևույթ էր: Լ. Ենգիբարյանը էլի ավանդական ծիծաղն էր բաժանում մարդկանց, սակայն արդեն որպես արվեստագետ, որպես խորհող ու փիլիսոփայող անհատ, որը խոսում է ժամանակի ու ճշմարտության անունից:



«Ծաղրածուն պիտի ծիծաղեցնի, ծիծաղը պարտադիր է: Ծաղրածուն միշտ զվարճախոս է եղել, բայց հանդուգն զվարճախոս` բոլոր ժամանակների ու բոլոր արքաների մոտ: Նա միշտ միակն է եղել, որ ճշմարտությունն է ասել արքաների երեսին»,-մի առիթով ասել է Լ. Ենգիբարյանը:

Մեծանուն արտիստը տագնապելու, խորհելու ու ժամանակակցի հետ, դրա համար ձգտում էր առանձնացման: Պատահական չէ, որ ինքն էր գրում իր սցենարները, ինքն էր բեմադրում և ինքն էլ կատարողն էր: Արվեստի դպրոցը, որին դավանում էր նա, կյանքն էր, «Առանց որևէ իզմի, թեքման կամ տատանման… Կկանգնես ձեռքերիդ վրա, հաց կուտես»,- գրել է նա:



«Ստեղծագործելու ընդունակություն» մանրաքանդակում: Լ. Ենգիբարյանը հաղորդակցվում էր մարդկանց հետ խելամիտ ու ընդգրկուն, որի համար նրա մասին չեխ նշանավոր արտիստ Միրոսլավ Հորնիչեկն ասել է. «Հազարավորներ գալիս, շարունակ խոսում և ոչինչ չեն ասում: Նա եկավ, լռեց և ամեն ինչ ասաց»: Գրեթե նույնը, ինչ անզուգական Գասպար Դեբյուրոյի տապանագիրն է. «Աստ հանգչի նա, ով ասաց ամեն բան` չարտասանելով ոչ մի բառ»:

Ենգիբարյան-արվեստագետը գտնում էր, որ ծաղրածու-մնջախաղացը դառնում է մի երևույթ, որը թատերարվեստում առավել դժվարին ու ինքնատիպ խոսք է ասելու. չարի ու բարու, լույսի ու ստվերի, ժամանակի ու խղճի մասին` նոր ձևով, նոր լեզվով:

Հանրաճանաչ գեղագետը լի էր ասելիքներով ոչ միայն կրկեսաբեմում. նա ազատ ժամերին իր մտքերը, քնարական ու նրբագեղ արձակով, կիսում էր ընթերցողների հետ: Լ. Ենգիբարյանը ստեղծեց մնջախաղի էստրադային թատրոն, որտեղ խաղացել է իր հեղինակած «Աստղային անձրև» և «Ծաղրածուի տարօրինակությունները» ներկայացումները: Բազմաշերտ հանդիսատեսին հոգեհարազատ էր Լ. Ենգիբարյանի «Փողոցային ակրոբատ», «Մարդ, որի հետ պատերազմել եմ», «Տոտալ զորահավաք», «Քայլեր», «Մանկական կյանքը», «Հովանոց», «Ողջն ու մեռածը», «Բռնցքամարտ», «Սիրտը ափի մեջ», «Ջութակ», «Օլիմպիական մեդալներ» և այլ մտահղացումներ և ինքնուրույն բեմադրությամբ մանրապատումներ:

Երեք քաղաք կար, որ Լ. Ենգիբարյանին առավել սիրում էին` Երևան, Մոսկվա և Պրահա: Այս երախտապարտ քաղաքներն էլ նրա մասին ֆիլմեր նկարահանեցին` «Ծաղրածուն հրաժեշտ է տալիս Պրահային», «Ճանապարհ դեպի կրկես», «Մոռացված նախնիների ստվերները», «2-Լեոնիդ-2», «Մանեժում պատանեկությունն է», «Ծանոթացեք, Լեոնիդ Ենգիբարյանն է» և այսօր էլ իրենց թարմությունը կորցրած այլ կինոժապավեններ: Լ. Ենգիբարյանի համար կրկեսը հարազատ հարկ էր, արտիստները` տան անդամներ: Նրա կյանքը մշտապես ձուլված էր այս հավերժ նոր ու հավերժ երիտասարդ արվեստին:

«Սովորաբար կրկեսում ծաղրածուները լրացնում են ընդմիջումները` արտիստների ելույթների միջև: Ենգիբարյանի դեպքում ընդհակառակն էր. Մենք` արտիստներս, լրացնում էինք նրա ելույթների ընդմիջումները», - մի առիթով ասել է Հայաստանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, Ենգիբարյանի սան Սոս Պետրոսյանը:

Աշխարհի շատ բեմեր նվաճած արտիստի ելույթներին արվեստասերները միշտ էլ անհամբերությամբ էին սպասում և լարված հետևում էին նրա «խաղին», գիտեին, որ հաղորդակցվելու են Ենգիբարյանի բարձր արվեստին, գիտեին, որ նրա յուրաքանչյուր կատարում ուներ ասելիք, մտքի թռիչք, մտորելու և խորհելու առիթ, ինքնատիպ ու դժվարին կատարում, որ միայն իրենն էր` հագեցած Ենգիբարյանական ճշմարիտ ու հավաստի արվեստով: Մտահղացումներով լի հետաքրքիր ու դժվարին շատ կատարումներ մինչև օրս մնացին չգերազանցված, մնացին` Ենգիբարյանական: Պատահական չէ, որ հանճարեղ Լեոնիդ Ենգիբարյանին աշխարհը կոչեց «Բոլոր ժամանակների ծաղրածուն»:

Սկզբնաղբյուրը՝ circus.am



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:12
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Բաղանիսի բնակիչները «Սարոյի աղբյուր» ռեստորանի մոտ փակել են միջպետական...
Աղբյուր` Panorama.am
23:27
ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները շարունակում են համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն գրում է. «ՔՊ դեպուտատներն ու նրանց սատելիտները,  իրար հերթ չտալով, շարունակում...
Աղբյուր` Panorama.am
23:13
Այնքան շատ բաներ են կատարվում այստեղ՝ Սաուդյան Արաբիայում, բայց նաև Հայաստանում. Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Ապրիլի 17-18-ը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
22:56
Բաղանիսի, Ոսկեպարի և հարակից գյուղերի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում
Տավուշի մարզի Բաղանիսի և Ոսկեպարի ու հարակից համայնքների բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում, հայտնում է Sputnik Արմենիայի...
Աղբյուր` Panorama.am
22:44
Այսօր հուսադրող լուրեր ստացվեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից. Տոյվո Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «X»-ի իր միկրոբլոգում գրել է....
Աղբյուր` Panorama.am
22:24
Իրազեկման ակցիա Հայաստանում քաղբանտարկյալների մասին
Հասարակական-քաղաքական գործիչները, լրագրողները, քաղաքացիներն այսօր  Երևանում շարունակել են հանրային իրազեկման ակցիաները՝ Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
21:48
Կառավարությունն իրականացնում է ռազմավարակաան կարևորության տարածքներից զորքերի միակողմանի հետքաշում.Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և...
Աղբյուր` Panorama.am
21:39
Կյանքից հեռացել է Վլադիմիր Կազիմիրովը
Ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am
21:30
Իմ աչքի առաջ Քրեական հետախուզության պետը ոտքը դրել է գլխին. Վահան Հովհաննիսյան
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն ահազանգում է՝ Շենգավիթի քննչական բաժնում քրեականի պետ Գևորգ Բարեյանն ու իր ենթակաները 39-ամյա տղամարդու են...
Աղբյուր` Panorama.am
21:19
Իրանն իր նպատակներին հասել է և համարում է գործողությունն ավարտված․ ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը՝ Իսրայելի վրա հարձակման մասին
ՀՀ-ում Իրանի Իսլամական հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին պատասխանել է Իրան-Իսրայել հարաբերությունների սրման պատճառների և հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
21:14
Վահագն Դավթյանը նվաճեց ոսկե մեդալն ու օլիմպիական ուղեգիր
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալը եւ Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Քաթարի մայրաքաղաք Դոհայում...
Աղբյուր` Panorama.am
21:07
95-ամյա ուսուցչուհին առայսօր կարդում է և կրթում սերունդներին
«Արմենպրես»-ը  պատմել է 95-ամյա մանկավարժի մասին, որը կիսվել է ողջամտության գաղտնիքով, պատմել Սոս Սարգսյանի հետ անցկացրած...
Աղբյուր` Panorama.am
20:46
Արայիկ Հարությունյանը խաբում և «էշի ականջում» քնեցնում էր ՀՀ քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյքազերծում» վերնագրով գրառում էր կատարել ֆեյսբուքյան էջում` դրանով իբրև...
Աղբյուր` Panorama.am
20:25
Հայ պաշտոնյաները մեզ տեղյակ են պահել սահմանազատման հարցով արձանագրության բովանդակության մասին․ Իրանի դեսպան
«Հայաստանի հետ ունենք լայն համագործակցություն և այն ներառում է տարբեր ոլորտներ։ Մենք աջակցում են ՀՀ տարածքային ամբողջականությունը և դեմ...
Աղբյուր` Panorama.am
20:02
ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանել է ՀՀ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնի միջադեպը
 Ապրիլի 19-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբանի կողմից հրապարակվել է մեկ անձի ՀՀ քննչական կոմիտեի  Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
19:50
Մեկնարկել է «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը Եվրասիայում» խորագիրը կրող միջոցառումը
Երևանում մեկնարկել է «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի կազմակերպած «Ինքնիշխան նախագծեր․ համագործակցությունը...
Աղբյուր` Panorama.am
19:41
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն
Արցախի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Օրեր առաջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչի կողմից...
Աղբյուր` Panorama.am
19:10
Չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում․ Վարդան Ոսկանյան
 «Իրանի կողմից «կարմիր գծերի» մասին հայտարարությունը հնչել է ամենաբարձր մակարդակով՝ թե՛ հոգևոր և թե՛ քաղաքական պաշտոն...
Աղբյուր` Panorama.am
18:47
Պաշտոնական քարտեզում էս ամենը շատ ավելի «սիրուն ա» ու հանձնվող տարածքները չեն երևում․ Գալստյան
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում «սահմանազատում» * Փաստացի ՀՀ-ն տալիս ա Ադրբեջանին...
Աղբյուր` Panorama.am
18:29
Սահմանազատում և սահմանագծում չի լինելու, զորքերի հետքաշում է և միակողմանի հանձնում․ Սուրեն Պետրոսյան
ՀՀ իշխանությունը որևէ աղերս չունի ո՛չ միայն հայկական շահի հետ, այլև՝  պետականության հետ։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ամերիկայի հայկական թանգարանում վերականգնվում են արժեքավոր ձեռագրեր և հմայիլներ
Մատենադարանը շարունակում է իր աջակցությունը ցուցաբերել արտերկրում գործընկեր կառույցների ձեռագրերի վերականգնման գործում: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:36
Արցախի ԱԺ հայտարարությունը՝ ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացի մասին
Արցախի Հանրապետության «Արդարություն», «ՀՅ Դաշնակցություն» «Արցախի ժողովրդավարական...
Աղբյուր` Panorama.am
17:31
Վարդանյանի Քննիչների դիտավորյալ կամ անփույթ անգործության վերաբերյալ հաղորդում եմ ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե. Խուդոյան
Փաստաբան իրավապաշտպան  Հովհաննես Խուդոյանը գրում է. «Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը քննելիս, իմ հիշելով առաջին անգամ,...
Աղբյուր` Panorama.am
17:18
Տավուշում քարտեզի վրա սահմանազատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանը. Կառավարություն
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցերին: Հարց...
Աղբյուր` Panorama.am
17:13
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական ​​հանձնաժողովները ստորագրել են արձանագրություն
Որոշել են, որ այն պետք է համաձայնեցվի ու ստորագրվի Կողմերի միջև մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
Աղբյուր` Panorama.am
17:05
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն իր ուրախություն է հատնել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման...
Աղբյուր` Panorama.am
16:54
Մոսկվայից հետո Ալիևը կմեկնի Բեռլին՝ բանակցելու Շոլցի հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն ապրիլի 26-ին Բեռլինում։ Այս մասին լրագրողներին հայտնել է Գերմանիայի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Էս դու ինչքա՞ն ես փչացրել բոլորի հետ հարաբերութունները, որ Հայաստանի դեմ պատերազմ սկսելը դարձել է մի ժամվա խնդիր. Զաքարյան
«Հայաստանի Հանրապետությունը չի կարող ունենալ թուրք-ադրբեջանական օրակարգ, չի կարող ունենալ ամերիկյան, բրյուսելյան օրակարգ, Մոսկվայի...
Աղբյուր` Panorama.am
16:45
Դավիթ Տոնոյանի վերաբերյալ որոշումները չեն կայացվում դատարաններում կամ իրավապահ մարմիններում. Պաշտպաններ
«Ուշ թե շուտ ամեն ինչ պարզ է դառնալու բոլորին ու այդ ժամանակ այս հետապնդումը կանգնելու է դրա քաղաքական հեղինակի կոկորդին»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ
14:03 19/04/2024

Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}